close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս պատերազմը կարող է վերածվել աղետալի տարածաշրջանային կոնֆլիկտի․ Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2020, 14:20
 Այս պատերազմը կարող է վերածվել աղետալի տարածաշրջանային կոնֆլիկտի․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Որպես Հայաստան-Եգիպտոս միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, քիչ առաջ հանդիպեցի Հայաստանում Եգիպտոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկի հետ։

Կրկին անգամ դեսպանին ներկայացրեցի ադրբեջանա-թրքական տանդեմի սանձազերծած պատերազմի հումանիտար աղետը, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ միջազգային ահաբեկչական խմբավորումների ուղղակի մասնակցությունն այս աղետալի պատերազմին, ինչպես նաեւ՝ Թուրքիայի փոխնախագահի երեկ արված հայտարարությունը, թե Թուրքիան պատրաստ է զինուժ ուղարկել Ադրբեջան, այսինքն՝ անմիջականորեն ներգրավվել պատերազմական գործողություններին։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանում փաստացի տեղակայվելու են ՆԱՏՕ-ի զորքերը։

Ներկայացրեցի բոլոր այն միջազգային կոնվենցիաները, որոնք կոպտորեն խախտել է ադրբեջանա-թրքական տանդեմը՝ թիրախ դարձնելով թե՛ քաղաքացիական բնակավայրերը, թե՛ քաղաքացիական անձանց՝ երեխաների, կանանց, տարեցների եւ թե՛ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների օգտագործման փաստերը։

Փոխանցեցի նաեւ հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կատարած վայրագությունները, ինչը փաստում է այդ տանդեմի կատարած ռազմական հանցագործությունները։

Մտահոգությունս հստակ էր՝ եթե միջազային հանրությունը շարունակի իր անորոշ դիտորդական կեցվածքը, այս պատերազմը կարող է վերածվել աղետալի տարածաշրջանային կոնֆլիկտի»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica