close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գուգարաց թեմի հոգեւորականները Արցախ են մեկնում

Հասարակություն

22 Հոկտեմբերի 2020, 13:05
 Գուգարաց թեմի հոգեւորականները Արցախ են մեկնում

Գուգարաց թեմի դիվանը տեղեկացնում է, որ այսօր լուսաբացին Վանաձորի Սբ. Սարգիս եկեղեցում օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի՝ դեպի Արցախ մեկնեցին թեմի արժանապատիվ քահանաներ Տեր Ներսես քահանա Ղալայանը, Տեր Մերուժան քահանա Սողոյանը, Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանը, ովքեր այս ընթացքում ընդ իշխանությամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգեւ արք. Մարտիրոսյանի պետք է ծառայեն Արցախում` ի զորակցություն մարտնչող մեր հերոսական ժողովրդի:

«Թեեւ քահնաներից շատերն են պատրաստ մեկնելու Արցախ, բայց անհրաժեշտ է նաեւ թիկունքը ամուր պահել, ուստի՝ առաջնորդի գլխավորությամբ թիկունքում թեմի քահանա հայրերը օրնիբուն իրենց ծառայությունն են բերում մեր բարեպաշտ ժողովրդին՝ լծված լինելով թիկունքի ամրության , զորակցության եւ հարազատների մխիթարության հույժ կարեւոր գործին: Հոգեւոր հայրերը իրենց ոգեկոչող, հայրենանվեր քարոզներով ու կոչերով օրհնում են թե՛ ճակատ մեկնողներին, եւ թե՛մարտի դաշտում գտնվող զինվորներին եւ թե՛ թիկունքում գտնվող հարազատներին: Ինչպես ասում է Սրբազանը` աղոթքը առավել, քան հզոր զենք է, երբ այն հնչում է ի խորոց սրտի», - ասված է հրապարակված հաղորդագրության մեջ:

Սպասվում է մառախուղ
1 Դեկտեմբերի 2020, 17:56 Սպասվում է մառախուղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica