close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դադարեցրեք ահաբեկչությունը», «Ինչո՞ւ է ՆԱՏՕ-ի անդամը սպանում մեզ». արցախցի կանայք բողոքի ակցիա են իրականացրել ԱՄՆ դեսպանատան մոտ

Հասարակություն

22 Հոկտեմբերի 2020, 12:52
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դադարեցրեք ահաբեկչությունը», «Ինչո՞ւ է ՆԱՏՕ-ի անդամը սպանում մեզ». արցախցի կանայք բողոքի ակցիա են իրականացրել ԱՄՆ դեսպանատան մոտ

Երևանում ժամանակավորապես ապրող արցախցի կանայք իրենց երեխաների հետ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան առջև և հանդիպում պահանջում դեսպան Լին Թրեյսիի հետ:

Նրանք միջազգային հանրությունից պահանջում են համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային:

Արցախցի կանայք պարզել են պաստառներ, որոնց վրա տարբեր գրառումներ են, օրինակ՝ «Մենք պահանջում ենք պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ», «Դադարեցրեք ահաբեկչությունը», «Ինչո՞ւ է ՆԱՏՕ-ի անդամը սպանում մեզ» և այլն:

Ակցիայի սկսվելուց որոշ ժամանակ անց արցախցի կանանցից երեքին հրավիրեցին դեսպանատուն՝ հանձնելու նամակը, որում գրված են բոլոր պահանջները:

Մանրամասները՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica