close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Երևան իմ սեր» հիմնադրամը նոր ծրագիր է սկսել Արցախից տեղափոխված երեխաների համար

Հասարակություն

22 Հոկտեմբերի 2020, 12:05
 «Երևան իմ սեր» հիմնադրամը նոր ծրագիր է սկսել Արցախից տեղափոխված երեխաների համար

«Երևան իմ սեր» հիմնադրամն իր նոր նախաձեռնության շրջանակում հոգեբանական

աջակցություն  է տրամադրում Արցախում պատերազմական գործողությունների

հետևանքով Հայաստան տեղափոխված երեխաներին:

 

Ռազմական գործողությունների տարածքում գտնվող երեխաներն առավել խոցելի են ու անպաշտպան, ուստի նրանց հոգեբանական աջակցության ցուցաբերումն այս

օրերին ավելի քան կարևոր է դառնում:

 «Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, տեղեկացանք, որ Արցախից զգալի թվով երեխաներ են Հայաստան տեղափոխվում մայրերի կամ խնամակալների հետ:

Անմիջապես փորձեցինք հասկանալ, թե ինչպես է հնարավոր լավագույնս  օգտագործել մեր ռեսուրսներն ու օգտակար լինել նրանց: Հասկանալով, որ

երեխաների մոտ կարող են լինել վախի, տագնապի զգացումներ, որոշեցինք հատուկ եռօրյա ծրագիր մշակել, որի շնորհիվ մեր մասնագետները՝

հոգեբանները,  երաժշտական և արտթերապիստները կօգնեն երեխաներին դուրս գալու ընկճված վիճակից»,-  նշում է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն

Հրայր Ղամբարյանը:

Ծրագրի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 9-ին: Առաջին փուլին մասնակցել է 4-16 տարեկան շուրջ 80 երեխա, որոնք բաժանվում են երեք տարիքային խմբերի:

Հրայր Ղամբարյանը  ընդգծում է,  որ ծրագրի իրականացման գործում իրենց աջակցում են նաև մեծ թվով կամավորներ: «Անհրաժեշտ է, որ  հենց

ամենասկզբից երեխաները ձերբազատվեն պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած սթրեսից, որպեսզի նրանց հետագա կյանքի վրա դա որևէ

ազդեցություն, որևէ նստվածք չունենա»,- նշում է նա: 

 Թեպետ ծրագիրն ուղղված է եղել երեխաներին հոգեբանական աջակցություն տրամադրելուն, սակայն դրա առաջին օրերը ցույց են տվել, որ երեխաների  ծնողները կամ խնամակալները ևս ունեն հոգեբանական աջակցության կարիք: 

Ելնելով դրա անհրաժեշտությունից, հիմնադրամի հոգեբանները աշխատանքներ են տանում նաև երեխաների ծնողների հետ:  «Երևան իմ սեր» հիմնադրամն այս երեխաների համար կազմակերպել է նաև երաժշտական ու թատերական միջոցառումներ:

 Ծրագրի հեղինակները նշում են, որ հիմնադրամի դռները բաց են պատերազմական գործողությունների հետևանքով հոգեբանական աջակցության կարիք ունեցող

բոլոր երեխաների համար: 

Սպասվում է մառախուղ
1 Դեկտեմբերի 2020, 17:56 Սպասվում է մառախուղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica