close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԽ համանախագահող երկրների կողմից Ադրբեջանին պետք է ներկայացվի շատ հստակ և կարճաժամկետ վերջնագիր. Կարեն Բեքարյան

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2020, 11:10
 ՄԽ համանախագահող երկրների կողմից Ադրբեջանին պետք է ներկայացվի շատ հստակ և կարճաժամկետ վերջնագիր. Կարեն Բեքարյան

ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Կարեն Բեքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հանուն Արցախի ժողովրդի գոյության,

. հանուն մարդու անօտարելի իրավունքների պաշտպանության,

. հանուն միջազգային ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի,

. հանուն միջազգային իրավակարգի լիակատար չփշրման,

. հանուն խաղաղության,

. հանուն ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության գործնական ապահովման,

. հանուն համամարդկային արժեքների պաշտպանության,

. հանուն պետությունների և միջազգային կառույցների սեփական հեղինակության,

. հանուն անտարբերության խավարի նկատմամբ` արդարության համար պայքարի հաղթանակի (յուրաքանչյուր անհատի ներգրավմամբ` աշխարհի որ հատվածում էլ որ նա լինի),

. հանուն ներկայի և ապագայի.

1. Պետությունների և միջազգային կառույցների կողմից անհապաղ պետք է սկսի և թափ առնի Արցախի անկախության ճանաչումը,

2. ՄԽ համանախագահ երկրների կողմից միասնաբար, կամ յուրաքանչյուրի կողմից առանձին` Ադրբեջանին պետք է ներկայացվի շատ հստակ և կարճ ժամկետ ունեցող վերջնագիր - կամ Ադրբեջանը նշված ժամկետի մեջ դադարեցնում է ցանկացած ռազմական գործողություն և առանց նախապայմանների վերադառնում բանակցային գործընթաց, կամ` համանախագահները ճանաչում են Արցախի անկախությունը,

3. Ադրբեջանի համար պետք է լինի միանշանակ` կոնֆլիկտի կարգավորման քաղաքական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն ու միայն հրադադարի լիարժեք հաստատման և վերահսկման մեխանիզմների գործարկման պարագայում,

4. Ադրբեջանի առկա պահվածքից չհրաժարվելը պետք է միարժեք փոխի բանակցությունների բովանդակությունը. այն է` բանակցություններ անկախության թեկուզև մասնակի ճանաչում ստացած Արցախի և Ադրբեջանի սահմանների հստակեցման շուրջ:

ՌԴ, Ֆրանսիա, բարեկամ երկրներ, ԵՄ, ԱՄՆ, պետություններ, միջազգային կառույցներ, անհատներ, դիվանագետներ, Սփյուռք. շատ արագ գործելու ժամանակն է, յուրաքանչյուր րոպե հապաղման գինը` մարդկային կյանքեր են...»:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica