close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե Ադրբեջանը Թուրքիայից զորք պահանջի, չենք վարանելու. Թուրքիայի փոխնախագահ

Տարածաշրջան

22 Հոկտեմբերի 2020, 10:52
 Եթե Ադրբեջանը Թուրքիայից զորք պահանջի, չենք վարանելու. Թուրքիայի փոխնախագահ

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը CNN Türk–ի ուղիղ եթերում անդրադարձել է Արցախում տեղի ունեցող զարգացումներին։

Հաղորդավար Ահմեթ Հաքանի այն հարցին, թե ինչ կպատասխանի Թուրքիան, եթե Ադրբեջանը դիմի զորք ուղարկելու համար, Օքայը նշել է. «Առանց այն էլ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կա ռազմական համագործակցության համաձայնագիր։ Եթե անհրաժեշտություն լինի և Ադրբեջանից այդպիսի հրավեր լինի, Թուրքիան հեշտությամբ կանի դա։ Դրա վերաբերյալ մեր հստակ որոշման մասին նախագահն  առաջին իսկ օրից հստակ հայտարարել է։ Անուղղակի ճանապարհներով գնալու իմաստ չունի Թուրքիան, դրա կարիքն էլ չկա։ Ադրբեջանն էլ դրա կարիքը չունի»:

Հիշեցնենք, որ նման հայտարարություններ են արել Թուրքիայի նախագահը, ԱԳՆ և ՊՆ ղեկավարները։

Թուրքիան և Ադրբեջանը ռազմական համագործակցության մասին պայմանագիրը կնքել են դեռևս 2010 թ.։ Բաքվում կնքված այդ պայմանագիրը նախատեսում է ռազմական փոխգործակցություն, եթե երկու երկրներից մեկն ունենա իր «տարածքային ամբողջականությունը պահպանելու» խնդիր։

Brent նավթի գինն աճում է
27 Նոյեմբերի 2020, 11:57 Brent նավթի գինն աճում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica