close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դուք այ տենց շոՎու ու ցիրկ սարքեք ամեն ինչից, էդ ռազմի կոչը 23 օր առաջ էլ կար․ Հ․ Առաքելյանը՝ Հ․ Մարությանի գլխավորությամբ Երևանի ստորաբաժանում կազմելու մասին

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2020, 10:20
 Դուք այ տենց շոՎու ու ցիրկ սարքեք ամեն ինչից, էդ ռազմի կոչը 23 օր առաջ էլ կար․ Հ․ Առաքելյանը՝ Հ․ Մարությանի գլխավորությամբ Երևանի ստորաբաժանում կազմելու մասին

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան այն գրառմանը, թե Երեւանի կամավորական ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը, գրում է․

«Դուք այ տենց շոՎու ու ցիրկ սարքեք ամեն ինչից, էդ ռազմի կոչը 23 օր առաջ էլ կար, էդ հենց ասեցին ՏԻՄ՝ բոլորդ թարմացրեցի՞ք ձեր ՖԲ պատերը, գրողը տանի, էս կեղտոտ ու ձեր ինքնահաստատման աղբյուր ՖԲ֊ն դուք երբեք չեք փակի, գիտեմ, սա ձեր գոյության իրավունքի միակ ու եզակի գրավականն է, իսկ էն Երևանի քաղաքապետի խոսնակի գրառումը ցնցող է, մարդը վերնագրել է՝ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ, թե բա տարածեք էլի, մենք սենց բան ենք անում... սիրտս պայթում ա... պատերազմը հուժկու շարունակվում է, մեռնեմ մեր բանակի ու տղերքի ջանին, մեկա մեր Արցախը փրկվելու է, հաղթելու ենք ու մեծ անելիքներ դեռ ունենք, գրկում եմ քեզ՝ հայրենիքս, լույսս, արևսս, Արցախս։

Հ.Գ. Հարգելի մեյդան ընկած ՏԻՄ, լավ կլինի դուք ձեր գործը թիկունքում նորմալ անեք, այ դա արեք, մենք դրանից արդեն լիքը շնորհակալ կլինենք, օֆֆֆ»։
 
Ի դեպ, Հռիփսիմե․ Առաքելյանի գրառումից հետո Հակոբ Կարապետյանն իր գրառումից հեռացրել է  ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ հատվածը։
Հայաստանը՝ անտիրապետելին
28 Նոյեմբերի 2020, 11:06 Հայաստանը՝ անտիրապետելին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica