close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ ոստիկանությունը չի գնում պառակտիչ կոչեր անող «իրավապաշտպանների» հետևից

Մամուլի տեսություն

22 Հոկտեմբերի 2020, 09:13
 Ինչո՞ւ ոստիկանությունը չի գնում պառակտիչ կոչեր անող «իրավապաշտպանների» հետևից

Հոկտեմբերի 17-ին ՀՀ մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր, քննարկելով երկրում ստեղծված իրավիճակը, հանդես եկան հայտարարությամբ: Այս մասին ՀՅԴ կենտրոնում բոլոր կուսակցությունների անունից հայտարարություն կատարեց Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ՀՀ քաղաքական դաշտի կուսակցություններն անցնող  օրերի ընթացքում, այսինքն՝ պատերազմը հայտարարելուց հետո, ցուցաբերել են բացառիկ համերաշխություն և միասնականություն: Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը հայտարարելուց ժամեր անց, Հայաստանի քաղաքական դաշտի շուրջ 14 քաղաքական ուժեր, մի կողմ դնելով բոլոր քաղաքական տարաձայնությունները, ընդգծեցին, որ բոլորս կանգնում ենք հայոց բանակի կողքին, հայոց երկու պետությունների կողքին, և իրենց բոլոր ուժերն ու հնարավորությունները ներդնելու են, որպեսզի միասնաբար կասեցնեն ագրեսոր թշնամու գործողությունները և միասնաբար հասնեն հաղթանակի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Վերջինս նշեց, որ ելնելով հենց այս տրամաբանությունից և այս գործողություններից՝ երեկ ուշ երեկոյան, բավականին երկար քննարկումներից հետո կուսակցությունները հանդես են եկել այդ հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ 13 կուսակցություններ դիմել են  ՀՀ կառավարությանը և պահանջել՝

1. Հրատապ կարգով ստեղծել «Ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ» պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունել օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով:

2. Հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել ՀՀ և ԱՀ նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փորձառություն ունեցող այլ անձանց:

Հայտարարությունը բաց էր, և դրան միացել է արդեն ևս 3 կուսակցություն:

Այս հայտարարությունը ցնցումների մեջ գցեց հատկապես արևմտյան հայտնի շրջանակներից սնվող որոշ կազմակերպությունների, որոնց ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, սկսեցին ֆեյսբուքյան գրառումներ կատարել՝ սկսած նրանից, որ նշված կուսակցություններն ուզում են հեղաշրջում իրականացնել, վերջացրած հայտարարության հակասահմանադրությամբ: Վերջին հատվածը թողնենք առանց քննարկման, որովհետև մեկ տասնյակից ավելի կուսակցությունների կազմում հաստատ կան ֆեյսբուքյան բազմոցային «իրավաբաններից» մի քիչ ավելի հասկացող մասնագետներ, որոնք հաստատ շատ ավելի լավ գիտեն՝ որ գործողությունն է հակասահմանադրական, որը՝ ոչ:

Ինչևէ, այսօր անդրադառնանք այդ գրառումներից, թերևս, իր սանձարձակությամբ նմանը չունեցող մեկին ու դրա հեղինակին:

«Իսկ չի լինի այդ 13 կուսակցությունների պատկերացրած շտաբի ապագա անդամներին մարդասիրական հրադադարի շրջանակներում արտահանձնեք պրծնենք սրանց դարդից ?»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը, ով, ի դեպ, փաստաբան Տիգրան Եգորյանի կինն է:

Մի ուշագրավ հանգամանք ևս. 2019թ. հունիսի 7-ին Լուսինե Հակոբյանն ընտրվել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Ազգային պլատֆորմի համակարգող` այդ պաշտոնում փոխարինելով Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին:

Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումը, ընդ որում, նպատակ ունի հզորացնելու քաղհասարակությունն Արևելյան գործընկեր պետություններում, ինչպես նաև ամրապնդելու համագործակցությունը և փորձի փոխանակումը գործընկեր և ԵՄ անդամ պետությունների քաղհասարակության կազմակերպությունների միջև:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ի դեպ, գրառումը կատարվել է 3 օր առաջ և մինչև այսօր առկա է:

Հատկանշական է, որ այս զույգի քաղաքական առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն անգամ գրել էր, որ սա քաղաքական հեղաշրջման փորձ չէ:

«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ հայտարարության նախաձեռնողներն առաջնորդվել են ոչ թե պետական հեղաշրջման նպատակադրմամբ, ինչպես գնահատվում է ոմանց կողմից, այլ Արցախի և Հայաստանի ճակատագրի նկատմամբ ողջ հայ ժողովրդին համակած խոր մտահոգությամբ։ Ետպատերազմյան ներքին գզվռտոցն էլ ամենևին այն ցանկալի հեռանկարը չէ, որ այսօր անհրաժեշտ է հայության համար կենսական նշանակություն ունեցող միաբանությանը: Դրանով մենք ընդամենը հակառակորդին մեզ համար վտանգավոր «սիգնալ» կփոխանցենք»,- ասել էր  ՀՀ առաջին նախագահը:

Մեկ այլ ուշագրավ հանգամանք է այն, որ կուսակցությունների հայտարարությունից առաջ և հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նշված կուսակցությունների որոշ հատվածի ներկայացուցիչների հետ:

Եվ հիմա, փաստորեն, ունենք իրավիճակ, երբ իրեն իրավապաշտպան ներկայացնող տիկինն առաջարկում է Ադրբեջանին հանձնել իր համար անհաճո անձանց, հայ մարդկանց, մարդկանց, ովքեր այս երկրի համար արժեք են ստեղծել, մասնակցել պետականաշինությանը, քարը քարին դրել, ի տարբերություն այսօր ճամարտակող շատ-շատերի:

Իրականում արտառոցն այս գրառման բովանդակությունն ու դրա հեղինակի բառամթերքը չեն, այլ այն, որ մինչ այս պահն այդ գրառումն առկա է Լուսինե Հակոբյանի ֆեյսբուքյան էջում, մինչդեռ ընդդիմադիր շրջանակների ու լրատվամիջոցների ամենաանմեղ հրապարակումներն անգամ ակնթարթորեն արժանանում են հայրենի իշխանությունների ուշադրությանը՝ դրանից բխող հետևանքներով:

Ի դեպ, եթե ոստիկանությունում զարմանան, կարող ենք բազմաթիվ նմանօրինակ գրառումների օրինակներ ևս՝ իրենց ճեպապատկերներով, տրամադրել իրենց. Միգուցե տեղյա՞կ չեն…

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica