close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանսիայում սպառնալիքների պատճառով երկու մզկիթի հսկողություն կհաստատեն

Հասարակություն

21 Հոկտեմբերի 2020, 19:20
 Ֆրանսիայում սպառնալիքների պատճառով երկու մզկիթի հսկողություն կհաստատեն

Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը դեպարտամենտների պրեֆեկտներին հանձնարարել է ապահովել երկրի հարավում Բեզյե եւ Բորդո քաղաքների մզկիթների հսկողությունը, որոնց ավելի վաղ սպառնալիքներ էին ուղարկվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Սպառնալիքները կամ բռնության ակտերը ուղղված են Բեզյե եւ Բորդո քաղաքների մզկիթներին։ Ես համապատասխան դեպարտամենտների պրեֆեկտներին խնդրել եմ նրանց պաշտպանություն տրամադրել։ Հանրապետության տարածքում համանման գործողություններն անթույլատրելի են»,- Twitter-ում նշել է Դարմանենը։

Հոկտեմբերի 16-ի երեկոյան չարագործը Փարիզից ոչ հեռու Քոնֆլան Սենթ Օնորին կոմունայում ուսումնական հաստատություններից մեկի մոտ գլխատել էր պատմության ուսուցչին։ Նրան հարեւան Էրանյի կոմունայում գնդակահարել էին ոստիկանության աշխատակիցները։ Գործի քննությունը կատարում է դատախազության հակաահաբեկչական բաժինը։

Հաջորդ օրը Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազության ղեկավար Ժան-Ֆրանսուա Ռիկարը հայտարարել էր, որ հարձակումն իրագործած մարդը ծնվել էր Մոսկվայում 2002 թվականին, ուներ չեչենական ծագում եւ Ֆրանսիայում փախստականի կարգավիճակ էր ստացել։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ սպանությունը կարող էր կապված լինել դպրոցում տեղի ունեցած միջադեպի հետ, որտեղ ուսուցիչն աշխատում էր։ Հաղորդվում է, որ հոկտեմբերի 5-ին նա դաս էր անցկացրել, որի ժամանակ քննարկվել է խոսքի ազատությունը։ Ուսուցիչը ցույց է տվել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչական ակտ։

Հայաստանը՝ անտիրապետելին
28 Նոյեմբերի 2020, 11:06 Հայաստանը՝ անտիրապետելին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica