close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երուսաղեմի Հունաց պատրիարքը կոչ է արել գտնել ԼՂ հակամարտության խաղաղ լուծում

Աշխարհ

21 Հոկտեմբերի 2020, 17:42
 Երուսաղեմի Հունաց պատրիարքը կոչ է արել գտնել ԼՂ հակամարտության խաղաղ լուծում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Երուսաղեմի Հունաց Պատրիարքարանից ստացվել է Նորին Ամենապատվություն Թեոփիլոս Գ Պատրիարքի գրությունը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Պատասխանելով Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նամակին՝ Պատրիարքն ընդգծել է, որ Պատրիարքությունը միշտ դատապարտել է ցանկացած բռնություն որևէ վայրում և խրախուսել բանակցությունները՝ որպես լարվածության և հակամարտության կարգավորման միակ անվտանգ և հուսալի ճանապարհ:

«Ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որպեսզի հակամարտող կողմերի ղեկավարներն անհապաղ նստեն բանակցությունների սեղանի շուրջ, լուծեն այս բարդ իրավիճակը և վերականգնեն խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում: Ցավում ենք մարդկային անմեղ զոհերի և տեղահանված մարդկանց համար: Միանում ենք աշխարհի բոլոր բարեսիրտ մարդկանց՝ կոչ անելով իշխանություններին՝ գտնել խաղաղ բանակցային լուծում առկա հակամարտության համար: Հորդորում ենք նաև միջազգային հանրությանը՝ պատշաճ դեր ստանձնելու՝ օժանդակելու այս հրատապ խնդրին: Աղոթում ենք հրադադարի և տարածաշրջանում խաղաղության ու կայունության անհապաղ վերահաստատման համար», - նշել է Երուսաղեմի Հունաց Պատրիարքը՝ տեղեկացնելով այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին և իր եղբայրական աղոթքները փոխանցելով Ամենայն Հայոց Հայրապետին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica