close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական ավիափոխադրողները մոբիլիզացվել են պատերազմի առաջին օրվանից և պատվով կատարում են հումանիտար առաքելություն

Հասարակություն

21 Հոկտեմբերի 2020, 17:22
 Հայկական ավիափոխադրողները մոբիլիզացվել են պատերազմի առաջին օրվանից և պատվով կատարում են հումանիտար առաքելություն
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարում է հայկական ավիաընկերությունների հայրենանվեր աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, որը նրանք դրսևորում են պատերազմի առաջին օրվանից:
 
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ համագործակցությամբ «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություններն իրականացնում են հումանիտար բեռների տեղափոխումը, իսկ «Արմենիան հելիքոփթըրզ» ընկերությունը կենտրոնացել է վիրավորներին դեպի հոսպիտալներ տեղափոխելու վրա՝ խնայելով մարդկանց առողջության և կյանքերի փրկության համար թանկ րոպեները:
 
Հայկական ավիաընկերություններն արդեն մի քանի տասնյակ մարդասիրական բեռնափոխադրումներ են իրականացրել առանց շահույթ հետապնդելու՝ ոչ առևտրային հիմունքներով, իսկ որոշները նաև սեփական միջոցների հաշվին: Ծախսերի որոշ մասը հոգում են սփյուռքի մեր հայրենակիցները:
 
«Արմենիա միջազգային օդանավակայաններ», «Աքիլլա Տեքնիքս», «Հայաէրոնավիգացիա», «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ընկերություններն, իրենց հերթին, մարդասիրական բեռներ տեղափոխող ինքնաթիռների սպասարկման ծառայությունները մատուցում են անվճար: Քաղավիացիայի կոմիտեն արագ և համապարփակ աջակցություն է տրամադրել՝ աշխատանքները սահուն կազմակերպելու համար:
 
«Ընդհանրապես մոբիլիզացվել է ամբողջ ավիացիան: Շնորհակալություն եմ հայտնում հայկական ավիաընկերություններին, Քաղավիացիայի կոմիտեի աշխատակիցներին, բոլոր օղակների անձնակազմերին, օդաչուներին, ինժեներներին, անշահախնդիր աշխատող ոլորտի անկախ մասնագետներին՝ բարձր պատասխանատվության, Հայաստանին նվիրվածության և շուրջօրյա ճկուն համագործակցության համար: Հայկական ընկերությունները դարձել են «ազգային ավիափոխադրողներ» և մնացած բոլորի հետ միասին թիկունքի համար կատարում են կարևոր աշխատանք»,- նշել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica