close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մանվել Գրիգորյանը Արցախից շտապ տեղափոխվել է Հայաստանի ԲԿ-ներից մեկի վերակենդանացման բաժանմունք. պաշտպան

Առողջապահություն

21 Հոկտեմբերի 2020, 14:39
 Մանվել Գրիգորյանը Արցախից շտապ տեղափոխվել է Հայաստանի ԲԿ-ներից մեկի վերակենդանացման բաժանմունք. պաշտպան

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին Արցախից տեղափոխել են Երևան՝ վերակենդանացման բաժանմունք։

 «Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հոկտեմբերի 7-ից գտնվում է Արցախում: Այնտեղ գտնվելու առաջին օրվանից, համագործակցելով Արցախի ռազմա-քաղաքական բարձրագույն իշխանության հետ, իր կողմից ղեկավարվող ստորաբաժանումների մի մասը գտնվել են առաջնագծի ամենաթեժ կետում՝ ոսոխին մատնելով խուճապի և մի քայլ ետ չնահանջելով, մյուս մասը զբաղվել է N բնակավայրի ինքնապաշտպանական գործողություններով՝ ամուր պահելով տվյալ առաջնագծի թիկունքը: Ունենալով 90-ականների հաղթական փորձ, հակված է եղել բացառապես հարձակողական մարտերի և ազատագրելով առաջ գնալուն, դեմ՝ դիրքային մարտերին՝ հաշվի առնելով թշնամու և նրա զինտեխնիկայի մեծաքանակ լինելը:

Ցավոք, ծանր հիվանդությունները և հիվանդությունների բացասական դինամիկան, որոք առողջապահության նախարարի և դատարանի անգործության շնորհիվ այդպես էլ հնարավոր չեղավ արտերկրում բուժել, այս ընթացքում ավելացրեցին ուղեկցող հիվանդությունները՝ բերելով ինքնազգացողության կտրուկ վատացման: Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ստորաբաժանումների հրամանատարությունը ժամանակավորապես հանձնելով այլ անձանց, բժիշկների պահանջով ռեանոմոբիլով շտապ տեղափոխվել է Հայաստանի բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունք: Հրամանատարին շուտափույթ առողջության վերականգնում և վերադարձ Արցախ», - ասվում է Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի տարածած հայտարարությունում։

Ո՞րն է մեր ընտրությունը
27 Նոյեմբերի 2020, 19:43 Ո՞րն է մեր ընտրությունը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica