Կիևը զինում է Բաքվին Հայաստանի հետ հակամարտությունում
Տարածաշրջան

Կիևը զինում է Բաքվին Հայաստանի հետ հակամարտությունում, ինչը հաստատում են Զելենսկիի և Էրդողանի միջև պայմանավորվածությունները: Երեկ Բաքվի օդանավակայանում վայրէջք է կատարել ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության բեռնատար Boeing 747-ը. հայտնում է Тайная канцелярия թելեգրամյան ալիքը։
«Թռիչքն անցել է Վրաստանի օդային տարածքով՝ հայտարարված Կիև-Միլան երթուղով: Ադրբեջանի մայրաքաղաքը խաղում էր «Իտալիայի» դերը: Այս գաղտնիությունը կարող է կապված լինել բեռի ռազմական բնույթի հետ:
Հետաքրքիր է, որ Ուկրաինայի և Թուրքիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից հետո Կիև-Բաքու երթուղով փոխադրումների ակտիվությունը զգալիորեն աճել է»,– նշում է ալիքը։