close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ փաստաթղթեր է դատարանը պահանջել Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

21 Հոկտեմբերի 2020, 10:49
 Ի՞նչ փաստաթղթեր է դատարանը պահանջել Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասով հարուցված քրեական գործի ընթացքից: Ինչպես հայտնի է, երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում եւս մեկ անգամ հետաձգվեց Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ նրա փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ դատական նիստի հետաձգման պատճառը փաստաթղթերն են, որոնք դատարանը պահանջել է Ծառուկյանի պաշտպաններից:

 

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբից պահանջել են վերջինիս՝ ՀՀ պետական բյուջե վճարումների մասին փաստաթղթեր: Հենց այդ փաստաթղթերը պետք է պաշտպանական կողմը ներկայացնի մինչեւ հաջորդ դատական նիստը, որը նախատեսված է հոկտեմբերի 22-ին, եւ այդ ժամանակ կարող է վերջնական որոշում կայացվել Ծառուկյանի՝ գրավով ազատման վերաբերյալ:

Ինչպես հայտնի է, բացի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կաշառք բաժանելու համար մեղադրվելուց, Գագիկ Ծառուկյանը ներգրավված է նաեւ այլ քրեական գործով, ըստ որի՝ վերջինիս պատկանող ընկերությունները պատշաճ չեն կատարել հարկային վճարումները: Եվ, ահա, այդ փաստաթղթերը պահանջելը հենց այս գործի հետ է կապված: Իսկ թե ինչ կապ ունեն այդ վճարումները ընտրակաշառքի մասով հարուցված քրգործի հետ, մնում է անհասկանալի»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հայաստանը՝ անտիրապետելին
28 Նոյեմբերի 2020, 11:06 Հայաստանը՝ անտիրապետելին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica