close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուրուգվայի հայ համայնքը զանգվածային ավտոերթ է իրականացրել մայրաքաղաքում՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը

Սփյուռքի ձայնը

20 Հոկտեմբերի 2020, 10:27
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուրուգվայի հայ համայնքը զանգվածային ավտոերթ է իրականացրել մայրաքաղաքում՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում երեկ՝ հոկտեմբերի 18-ին, զանգվածային ավտոերթ է տեղի ունեցել՝ խաղաղության և Լեռնային Ղարաբաղը ճանաչելու պահանջով:

Diario Armenio պարբերականը հաղորդում է, որ լատինաամերիկյան երկրում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչները պահանջել են դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Ավտոերթը հարյուրավոր մարդկանց է միավորել: Ավտոերթի մասնակիցները պաստառներ և դրոշներ են փակցրել մեքենաներին: Մոնտեվիդեոյի փողոցներով ընթացող երթի մասնակիցները միաբերան կատարել են հայոց օրհներգը, այնուհետև, հասնելով երթուղու ավարտին, միջոցառման կազմակերպիչներից մեկն ընթերցել է պահանջները և ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica