close
Եղանակը Երևանում
26 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրիացի որոշ վարձկաններ փախել են ԼՂ գոտու կատաղի մարտերից. արձանագրում է միջազգային իրավապաշտպան կառույցը

Արցախ

19 Հոկտեմբերի 2020, 18:06
 Սիրիացի որոշ վարձկաններ փախել են ԼՂ գոտու կատաղի մարտերից. արձանագրում է միջազգային իրավապաշտպան կառույցը

«Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն»-ը հայտնում է, որ Թուրքիան Սիրիայից վարձկանների նոր խումբ է տեղափոխել Ադրբեջան:

Կենտրոնից տեղեկացնում են, որ վերջին խումբը բաղկացած է  եղել «Ալ Համզաթ» դիվիզիայի, «Սուլթան Մուրադ» և այլ խմբավորումների ավելի քան 400 վարձկանից: Նրանք պետք է ավելի վաղ տեղափոխվեին Ադրբեջան, սակայն սիրիացի վարձկանների տեղափոխումը հետաձգվել է հրադադարի համաձայնության պատճառով: Սիրիացի վարձկանների թիվն արդեն հասել է առնվազն 2050-ի:

«Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն»-ի աղբյուրի համաձայն՝ առաջնագծում գտնվող սիրիացի վարձկանները հայտնվել են լուրջ ճնշման տակ, նրանք սթրեսային վիճակում են, որոշ զինյալներ հրաժարվել են կռվելուց, իրենց վճարումներից և վերադարձել են Սիրիա՝ փախչելով ընթացող կատաղի մարտերից:

«Թուրքիայի կողմից աջակցություն ստացող խմբավորումներում զոհերի թիվն աճել է այն պատճառով, որ նրանց ուղարկել են առաջնագիծ: Ադրբեջանում հայկական ուժերի դեմ մարտական գործողությունների ընթացքում զոհված սիրիացի զինյալների թիվը երեկվա դրությամբ հասել էր 143-ի։ Նրանցից 92-ի մարմինները տեղափոխվել են Սիրիա, իսկ մնացածը մնացել են Ադրբեջանում»,- նշում են «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն»-ից։

Իսրայելում ջրհեղեղ է
26 Նոյեմբերի 2020, 10:48 Իսրայելում ջրհեղեղ է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica