close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ ռազմի շեփորներն են հնչում, Մուսաները լռում են. Վարուժան Ղազանչյան

Մշակույթ

19 Հոկտեմբերի 2020, 14:05
 Երբ ռազմի շեփորներն են հնչում, Մուսաները լռում են. Վարուժան Ղազանչյան

Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է

«Երբ ռազմի շեփորներն են հնչում,
Մուսաները լռում են։
Նրանք էլ զինվորի հետ՝ դիրքերում,
Կռվում...ու մեռնում են։
 
Աստված իմ որքան չարություն կա կուտակված մեր մեջ։
Նույնիսկ այս օրհասական պահին,երբ մեր լինել, չլինելու հարցն է որոշվում,երբ ամեն րոպե՝ մեր զավակներն ու եղբայրներն են զոհվում,գտնվում են մարդիկ,որոնք ամեն առիթ օգտագործում են անարգելու ,վիրավորելու համար իր հայացքները չկիսող ազգակցին։
Ես դաշնակցական եմ,և անթույլատրելի եմ համարում ամեն տեսակի անհարգալից արտահայտություն իմ պետության ղեկավարի հասցեին։
Ես ինձ ահավոր վատ եմ զգում, նաև երբ դավաճանի պիտակ են փորձում կպցնել իր կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսին /օրինակ Վիտալի Բալասանյանին/։ Ընդ որում հիմնականում դա անում են, վառոդի հոտը երբեք չճաշակած մարդիկ։
Նման արտահայտություններ երբևիցե լսել եք՝ թեկուզ հրետանակոծության տակ հայտնված մարդկանցից՞։
Ձեր ապահով բնակարաններում նստած վայրահաչում եք,վնասելով մեր ընդհանուր գործին։
Կամ Ռուսաստանին վերաբերող հայհոյական կոչերը։
Դուք հասկանում եք,որ էլի ռուսն է,որ օգնում է մեզ զենքով։Եվ որ առանց այդ զենքի մենք դատապարտված ենք պարտության։
Բնական է,որ ռուսը մեզ օգնում է իր շահերից ելնելով, և ոչ թե մեր գեղեցիկ աչքերի համար։
Իսկ ինչ է մենք դեպի ռուսները իրենց գեղեցիկ աչքերի համար ենք գնացել։
Իհարկե ոչ։
Տարածաշրջանում միակ խոշոր քրիստոնեական պետությունը Ռուսաստանն էր,ուր գոնե մեզ ֆիզիկական բնաջնջում չէր սպառնում։
Ահա թե ինչու էինք մենք փնտրում նրա հովանավորությունը։
Յուրաքանչյուր պետություն գործում է ելնելով միայն սեփական շահերից։
ԱՄՆ ին և Եվրոպային ձեռք է տալիս քսի տալ Թուրքիային ՝ Ռուսաստանի վրա։Իսկ որ արդյունքում մենք ենք ոտնատակ լինում, նրանց քիչ է հուզում։
Ռուսաստանն էլ մեզ օգնում է այնքանով,որքան իր երկրի շահն է պահանջում ( նա այնպես պիտի անի,որ չկորցնի և Ադրբեջանը )։
Մենք ունենք միայն երկու հավատարիմ դաշնակից՝ մեր ԲԱՆԱԿԸ և մեր ՍՓՅՈՒՌՔԸ։
Եվ ահա այս պայմաններում շարունակել առնետական գզվռտոցը, սև ու սպիտակի պայքարը, դավաճանների փնտրտուքը,արդեն նմանվում է հանցագործության։
ՀԱՅ լինելը արդեն իսկ պիտի դառնա մեր միակ դավանանքը։
Սխալների ճշգրտումը թողնենք հաղթանակից հետո։
Մենք պիտի հաղթենք, որովհետև այլ տարբերակ չունենք»։
 


Ո՞րն է մեր ընտրությունը
27 Նոյեմբերի 2020, 19:43 Ո՞րն է մեր ընտրությունը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica