close
Եղանակը Երևանում
26 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մինչեւ 2022 թվականը Եվրոպայում պլանավորվում է ուղեւորության թույլտվությունների նոր համակարգ սահմանել

Աշխարհ

19 Հոկտեմբերի 2020, 10:33
 Մինչեւ 2022 թվականը Եվրոպայում պլանավորվում է ուղեւորության թույլտվությունների նոր համակարգ սահմանել

Մինչեւ 2022 թվականը Եվրոպայում պլանավորվում է ուղեւորության թույլտվությունների նոր համակարգ սահմանել: Այդ մասին հաղորդել է Lonely Planet-ը:

Այն պետությունների քաղաքացիներին, որոնք չեն մտնում Շենգենյան գոտու մեջ, կարող են պարտադրել գրանցվել ԵՄ-ի երկրներ այցելելուց առաջ:

Ենթադրվում է, որ այն երկրներից հյուրերին, ներառյալ՝ ԱՄՆ-ը, Կանադան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, որոնք ԵՄ-ի անդամներ չեն, շրջագայությունից առաջ անհրաժեշտ կլինի առցանց հայտ ներկայացնել Ճանապարհորդությունների համար՝ տեղեկատվության եւ թույլտվությունների եվրոպական համակարգի (ETIAS) միջոցով:

Համակարգը, որն ամերիկյան ESTA-ի նմանօրինակն է, ճանապարհորդների արագ ստուգում կանցկացնի նրանց մուտքի թույլտվությունից առաջ: Փորձագետներն ասում են, որ հայտատուների 95 տոկոսը դրական պատասխան կստանա մի քանի րոպեի ընթացքում: Եվս մոտավորապես 95 տոկոսը՝ փոքր-ինչ ավելի ուշ, քանի որ նրանց տվյալների մշակման համար ավելի շատ ժամանակ կպահանջվի:

Հայտերի մեկից մինչեւ երկու տոկոսը կվերաուղղորդվեն տեղեկատվության՝ ձեռքով կատարվող մանրազնին ստուգման, եւ այստեղ հավանական կլինի մերժումը:

Ավիաընկերությունները պետք է նշումը ստուգեն ինքնաթիռ նստելուց առաջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica