close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք միանում ենք հայտարարությանը, աջակցում ենք պահանջներին եւ կիսում գնահատականները. ՍԻՄ նախագահը՝ մեկ տասնյակից ավելի կուսակցությունների հայտարարության մասին

Քաղաքական

18 Հոկտեմբերի 2020, 00:05
 Մենք միանում ենք հայտարարությանը, աջակցում ենք պահանջներին եւ կիսում գնահատականները. ՍԻՄ նախագահը՝ մեկ տասնյակից ավելի կուսակցությունների հայտարարության մասին

Հայաստանում գործող մեկ տասնյակից ավելի քաղաքական կուսակցությունները դիմել են ՀՀ կառավարությանը՝ հրատապ կարգով ստեղծելու «Ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ» պետական հատուկ մարմին` օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու եւ համակարգելու իրավասություններով, ինչպես նաեւ հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների նախկին եւ գործող նախագահներին, վարչապետերին, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին, ռազմական եւ քաղաքական փորձառություն ունեցող այլ անձանց:

Անդրադառնալով վերոնշյալ հայտարարությանը՝ «Իրավունքը» պարզեց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ տեսակետը:

- Ընդհանուր առմամբ՝ մենք աջակցում ենք պահանջներին եւ կիսում գնահատականները: ՍԻՄ-ը գտնում է, որ անհրաժեշտ է ստեղծել ազգային փրկության կոմիտե, որը պետք է դիմի Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին աջակցության խնդրանքով:

- Իսկ ՍԻՄ-ը դնո՞ւմ է իր ստրագրությունը վերոնշյալ հայտարարության տակ:

- Մեզ դիմել են վերոհիշյալ հայտարարության տակ ստորագրած կուսակցությունները՝ միանալու առաջարկով, որին մենք դրական պատասխան ենք տվել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica