close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայի գեն ծաղրող անբարոյականի ծնունդները դարձել են «միլիտարիստ» ու ՀՅԴ-ին անուն են կպցնում. Զ. Խոջաբաղյան

Հասարակություն

17 Հոկտեմբերի 2020, 18:12
 Հայի գեն ծաղրող անբարոյականի ծնունդները դարձել են «միլիտարիստ» ու ՀՅԴ-ին անուն են կպցնում. Զ. Խոջաբաղյան
Բժիշկ Զաքար Խոջաբաղյանը գրում է.
 
«Արդեն որերոդ գրառումն եմ տեսնում սորոսականների, խառատյանների թայֆի, լևոնականների, անբարոյականի վաստակների էջերում, որոնք հերթական անգամ փորձում են կախվել ՀՅԴ-ի մի տեղից․․․
 
Ուրեմն սենց․ կամ կամավորական ջոկատներ եք կազմում ու գնում եք առաջնագիծ՝ տղերքին հերթափոխ անելու, կամ ձեններդ կտրում եք նենց, որ մինչև պատերազմի ավարտը մի ծպտուն չլսվի։ Հերիք եղավ բոլ եղավ:
 
Մենք ատամներս սեղմած զսպում ենք մեզ, որ տարիներ շարունակ սորոսի, եվրոպական ու այլ ծագման փողերով՝ բանակ, ազգ-բանակ, եկեղեցի, ընտանիք վարկաբեկող ու մեզ խանգարող անառակի ծնունդների (այդ թվում պետական ապարատի ներկա ներկայացուցիչներից ոմանց) անունները չհրապարակենք, որպեսզի լրացուցիչ լարվածություն չստեղծվի թիկունքում, դուք ոնց-որ շատ առիթավորվեցիք արդեն։
 
Կամ խելքներդ գլուխներդ եք հավաքում հենց հիմա, կամ էլ թող ոչ-ոք չնեղանա։ Սաղիդ վրայով կանցնենք։ Ես ձեր անբարոյական ցեղը ու տարիներով լափած գրանտները։ Արդեն որերոդ զոհն են տալիս ՀՅԴ տղերքը (եւ ոչ միայն), էլ օպերայի երգիչ, էլ լրագրող, էլ արվեստի գործիչ․․․ Իրենցից լավ տղա ե՞ք։ Ես ձեր ապրածը։ Ինչքա՞ն պիտի հանդուրժենք ձեր ցինիզմն ու անբարոյականությունը․․․
 
Թուրքիայի դրոշով նկարվող, հայի գեն ծաղրող ու բանակի դեմ տարիներով ակցիա անող ինչքան անբարոյականի ծնունդ կա՝ դառել ա «միլիտարիստ»՝ տղերքին են անուն կպցնում․․․ Զզվցրիք արդեն։ Խելքներդ գլուխներդ հավաքեք։ Բոլորիդ անուն առ անուն, լափած գրանտներով ու ծավալած քայքայիչ գործունեությամբ գիտենք, փաստերն էլ կան։ Նենց մի արեք իսկականից վրաներովդ անցնենք։ Չափներդ ճանաչեք․․․
 
Հերիք եղավ արդեն․․․
 
 
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica