close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թշնամու՝ հեռահար հրետանային հարվածներով պատերազմ վարելու մարտավարությունն օր-օրի բումերանգի էֆեկտ է ստանում. Ս. Հասրաթյան

Արցախ

17 Հոկտեմբերի 2020, 17:53
 Թշնամու՝ հեռահար հրետանային հարվածներով պատերազմ վարելու մարտավարությունն օր-օրի բումերանգի էֆեկտ է ստանում. Ս. Հասրաթյան

Ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից ընտրված հեռահար հրետանային հարվածներով պատերազմ վարելու մարտավարությունն օր-օրի բումերանգի էֆեկտ է ստանում: Այս մասին հայտնել է Արցախ ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Ընտրելով պատերազմի այս տարբերակը՝ Անկարան Բաքվին կանգնեցրել է ծանր կացության առջեւ, քանի որ պատասխան հարվածների հասցեատեր է դառնում ոչ թե Թուրքիան, այլ հենց Ադրբեջանը:

Արդեն իսկ ակնհայտ է, որ փոխադարձ հարվածների արդյունքները հակամարտող երկու կողմերի համար ցավոտ լինելով հանդերձ, միեւնույն ժամանակ, միջազգային հանրության տեսադաշտում հենց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է ընկալվում որպես հումանիտար աղետի նախաձեռնող:

Իրողություն, որի ծանր հետեւանքների պատասխանատվությունը, եթե ոչ այսօր, ապա վաղը՝ հրադադարի հաստատումից հետո, անկասկած կրելու են Ալիեւն ու իր շրջապատը: Ոչինչ եւ ոչ-ոք չի մոռացվում»,-նշել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica