close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թալիշ ակտիվիստը մուսուլման ադրբեջանցիներին կոչ է արել պայքարել Ալիևի և Էրդողանի դեմ

Տարածաշրջան

17 Հոկտեմբերի 2020, 13:27
 Թալիշ ակտիվիստը մուսուլման ադրբեջանցիներին կոչ է արել պայքարել Ալիևի և Էրդողանի դեմ

Թալիշ ակտիվիստ Իսա Թոլիշը կոչով դիմել է Ադրբեջանի մուսուլման բնակչությանը՝ նշելով, որ պատերազմում իրականացված քայլերը չեն համապատասխանում Ղուրանի դրույթներին։

«Հարգելի՛ ադրբեջանցիներ, սիրելի՛ թալիշներ, Ադրբեջանում բնակվող բոլոր ժողովուրդնե՛ր

Այսօր ես ուզում եմ խոսել ձեզ հետ որպես մուսուլմանն եղբայր, հատկապես ձեզ՝ մուսուլմանների հետ, որոնք հավատում են Ղուրանին: Բացե՛ք ձեր աչքերը, կարդացե՛ք մարգարեի Ղուրանը և հադիսները, որոնք ձեզ կոչ են անում պայքարել դաժան մարդու և բռնապետի դեմ: Այսօր մենք պետք է դիմակայենք Ալիևի ռեպրեսիվ ռեժիմին, միջոցներ ձեռնարկենք նրա արյունոտ գաղափարախոսության դեմ, քանի որ նա կրկին ցանկանում է տարածաշրջանում հանցագործություններ և սպանություններ հրահրել:

Հարգելի՛ ադրբեջանցիներ, սիրելի՛ թալիշներ, մեր դավանանքը մեզ թույլ չի տալիս լռել բռնության առաջ, թույլ տալ նրանց հանցանքներ գործել մեր ու մեր մյուս ժողովուրդների դեմ: Եկեք դիմենք աստվածային հոգատար երջանկության մեր գրքին՝ Ղուրանին, որը մեզ հրամայում է ըմբոստանալ և պայքարել ճնշողների ու անարդար բռնապետերի դեմ: Սա է մեր բարոյական պարտքը, որը Աստված մեզ հրամայում է Ղուրանում: Այսօր, երբ հայ գերիների ձեռքերը կապվում և գնդակահարվում են, եկեք կարդանք Հազրաթ Ալի «Նահջ ուլ Բալագ» գիրքը, որն արգելում է նման անողոքությունն ու դաժանությունը: Մեր կրոնական պարտականությունն է դիմակայել Իլհամ Ալիևի և Էրդողանի հանցագործություններին:

Մահմեդական եղբայրնե՛ր և քույրե՛ր, որտեղ էլ որ դուք ապրում եք՝ Ադրբեջանում կամ աշխարհի ցանկացած կետում, եկեք Ղուրանը վերցնենք մեր ձեռքը և բարձրացնենք մեր ձայնը Բաքվի ագրեսիայի դեմ: Սա Աստծո կողմից մեզ տրված աստվածային հնարավորությունն է՝ դիմակայելու Բաքվի ֆաշիստական ռեժիմին, ուստի եկեք բարձրացնենք մեր ձայնը՝ որպես իսկական մահմեդականներ:

Քո մահմեդական եղբայր Իսա», - գրել է թալիշ ակտիվիստը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica