close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուծման միակ ընդունելի և ճիշտ տարբերակն Արցախի անկախության միջազգային ճանաչումն է. «STARMUS» փառատոնի հիմնադիր Գ. Իսրայելյան. ՀՀ ԿԳՄՍՆ

Քաղաքական

17 Հոկտեմբերի 2020, 18:30
 Լուծման միակ ընդունելի և ճիշտ տարբերակն Արցախի անկախության միջազգային ճանաչումն է. «STARMUS» փառատոնի հիմնադիր Գ. Իսրայելյան. ՀՀ ԿԳՄՍՆ

«STARMUS» փառատոնի հիմնադիր, Կանարյան ինստիտուտի աստղաֆիզիկոս, հայազգի Գարիկ Իսրայելյանն իսպանական հայտնի RTVC հեռուստաընկերության «Atlántico Noticias» հաղորդման ընթացքում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։

«Առաջին անգամ է, որ հարցազրույց եմ տալիս ոչ թե աստղագիտության կամ սև խոռոչների, այլ ավելի զգայուն ու կարևոր թեմայի վերաբերյալ։ Նախ, ուզում եմ շեշտել երեք կարևոր դիտարկում, որոնք հայտնի են ԵՄ-ին, Ֆրանսիային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին: Առաջինը՝ խաղաղության զինադադարը, որը գործում էր շուրջ 26 տարի՝ սկսած 1994 թվականից, սեպտեմբերի 27-ին խախտել են Ադրբեջանը և Թուրքիան: Այո՛, նրանք են սկսել այս պատերազմը։ Երկրորդ դիտարկումը, որը հայտնի է բոլոր երկրներին, այն է, որ Թուրքիան Լիբիայից և Սիրիայից ահաբեկիչներ է ուղարկում Արցախ՝ կռվելու 150.000 հայ խաղաղ քրիստոնյաների դեմ: Հետևաբար, այս խնդիրն ավելի լուրջ է, քանի որ վերաբերում է ամբողջ Հարավային Կովկասին։ Երրորդ կարևոր դիտարկումն այն է, որ այս անգամ Էրդողանն ուղղակիորեն մտել է պատերազմի մեջ՝ որպես հակամարտող կողմ, ուստի հիմա հայերը կռվում են ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի դեմ։ Պարզ է, որ այս պարագայում խաղաղության հասնելն ավելի դժվար է լինելու: Հարձակումների հետևանքով թիրախավորվում են հատկապես դպրոցները, եկեղեցիներն ու հիվանդանոցները, սպանվում են խաղաղ բնակիչները»,-արձանագրել է Գարիկ Իսրայելյանը:

Հաղորդավարի այն հարցին, թե արդյոք խաղաղության հասնելն առավել բարդ չէ ռուս-թուրքական հակասությունների և COVID-ի ֆոնին, աստղաֆիզիկոսը պատասխանել է. «Այո՛, միանշանակ, քանի որ այս պատերազմում կա մի նոր կողմ՝ ի դեմս Էրդողանի, որ անհագ նկրտումներ ունի Եգիպտոսում, Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում, իսկ հիմա նաև Կովկասում՝ ձգտելով հասնել Օսմանյան նոր կայսրության ստեղծմանը»։

Մեկ այլ հարցի, թե արդյոք աստղագետը հարազատներ ունի Արցախում, Գարիկ Իսրայելյանը պատասխանել է, որ ունի և ծանոթ է Արցախի քաջ և անկոտրում ոգի ունեցող ժողովրդին։ Աստղաֆիզիկոսը խոսել է նաև Արցախի հայկական մշակութային ժառանգության մասին՝ հիշատակելով Ամարաս վանական համալիրը՝ որպես հնագույն կրթական կառույց։ Նրա խոսքով՝ Արցախը երբեք Թուրքական կայսրության կազմում չի եղել՝ Պարսկական և Ռուսական տերություններում իր գոյության ամբողջ ընթացքում պահպանելով անկախությունն ու հատուկ կարգավիճակը։

Իսկ ինչպես կարելի է հասնել խաղաղության հարցին՝ Գ.Իսրայելյանը պատասխանել է՝ այս դեպքում, երբ Ադրբեջանն անցել է բոլոր հնարավոր կարմիր գծերը, միակ ընդունելի և ճիշտ տարբերակն Արցախի անկախության միջազգային ճանաչումն է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica