close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ պետք է առանց թուրքական ապրանքների տնտեսություն

Տնտեսական

16 Հոկտեմբերի 2020, 15:10
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ պետք է առանց թուրքական ապրանքների տնտեսություն

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ Էրդողանը Ադրբեջանին կործանման է մղում՝ իր շահերից ելնելով, և տեղի ունեցողի հետևանքները չեն ուշանա։ Ըստ նրա՝ Ալիևի և նրա կլանի տնտեսական ու քաղաքական գերեզմանը Թուրքիան արդեն փորել է։

«Եթե այսօր էլ ավարտվի այս պատերազմը, միևնույն է, Ադրբեջանը մտնելու է խորքային ճգնաժամի փուլ։ Պատերազմից հետո Ադրբեջանը պիտի սկսի պարտադրված զենք գնել, իսկ Թուրքիան ու Իսրայելը կրակի վրա ձեռքերն են տաքացնում»,-  24News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Անդրադառնալով Հայաստանի կողմից թուրքական արտադրանքի բոյկոտին՝ նա նշեց, որ պետք է թշնամիներից կախվածությունը թուլացնել, ապա ավելացրեց, որ Հայաստանը կարող է արտադրել այդ թուրքական ապրանքը․ «Հայի քրտինքը չպետք է դառնա թուրքի շահույթ։ Մեզ պետք է առանց թուրքական ապրանքների տնտեսություն»,- շեշտեց Ավետիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica