close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բանկերը, ՀԷԿ-երը, ԱԳԼՃԿ-ները պետք է ավելի շատ հարկ վճարեն. անցում է պետք «Շատից՝ շատ, քչից՝ քիչ» հարկման մեթոդին

Տնտեսական

16 Հոկտեմբերի 2020, 14:46
 Բանկերը, ՀԷԿ-երը, ԱԳԼՃԿ-ները պետք է ավելի շատ հարկ վճարեն. անցում է պետք «Շատից՝ շատ, քչից՝ քիչ» հարկման մեթոդին

Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմը բացասական մեծ ազդեցություն է ունենում ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլ նաև այս պատերազմը սկսած Ադրբեջանի և նրան այդ հարցում սատարող Թուրքիայի տնտեսությունների վրա։

Առաջինը պատերազմական իրավիճակներում տնտեսության ճյուղերից տուժել է գյուղոլորտը, որը կրում է պատերազմի առաջին հարվածները։ Հենց այս ոլորտից բանակ են զորակոչվել մեծ թվով զինվորներ, թեև նրանք հիմա պետք է զբաղվեին բերքահավաքով, իրականացնեին աշնանացան։ Հիմա այս ոլորտը կրում է զգալի կորուստներ, ուստի հենց այստեղ է, որ պետությունը պետք է հստակ հակաճգնաժամային քայլեր իրականացնի։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ նշելով, որ, թեև այս պահին չկա հստակ վիճակագրություն, թե պատերազմի ամեն մի օրը որքան վնաս է հասցնում Արցախի և Հայաստանի տնտեսությանը, սակայն ակնհայտ է, որ մեր զույգ պետությունների տնտեսական քաղաքականության մեջ լրջագույն փոփոխություններ պետք է արվեն՝ հանուն մեկ միասնական նպատակի։

«Ամբողջ բյուջեն պատերազմի համար. սա պետք է լինի նպատակը, մենք պետք է գնանք զոհողությունների, և սա պետք է լինի պետական այն քաղաքականությունը, որը պետք է լինի գերառաջնային»,- ասաց Պարսյանը։

Ըստ նրա՝ որքան էլ հնչեն կոչեր, որ սպառողները չպետք է իրենց վարքագծում ընդգծված փոփոխություն կատարեն, որովհետև եթե քիչ են առևտուր անում, այդքան էլ պակաս հարկեր են ուղղվում բյուջե, սակայն ակնհայտ է, որ պետությունը բյուջե փող ուղղորդելու համար պետք է մտածի այլ տարբերակներ։

«Ուզենք, թե չուզենք, պետք է անցնենք պրոգրեսիվ հարկման համակարգին՝ շատից՝ շատ, քչից՝ քիչ սկզբունքին։ Պետք է հրաժարվել հարկման համահարթեցումից, իսկ 20 տոկոս շահութահարկի դեպքում ևս պետք է փոփոխություններ կատարվեն։ Այն ոլորտները, որոնք աշխատում են բարձր եկամտաբերությամբ, այդ ոլորտները պետք է ավելի շատ հարկեր վճարեն՝ բանկեր, ՀԷԿ-եր, ԱԳԼՃԿ-ներ՝ սրանք պետք է ավելի շատ հարկեր վճարեն։ Պետական բյուջե այս եղանակով կարող ենք ավելի շատ փող ուղղորդել և այսպես կկարողանանք մեր ռեսուրսները ճիշտ վերբաշխել։ Պետք է հրաժարվել այն մոտեցումից, որ բնակիչը պետք է շատ առևտուր անի, որ մենք շատ հարկ հավաքենք։ Պետք չէ ամեն ինչ թողնել սպառողի վրա, պետությունը պետք է գտնի հարկեր գեներացնելու այլ տարբերակներ։ Մեր եկամտի հաջորդ աղբյուրը հանքարդյունաբերությունն է՝ պղնձի և մոլիբդենի գները բավականին բարձր են, ուստի այս ոլորտում ևս կտրուկ վերանայումներ պետք է անել, որ հնարավորինս շատ հարկեր վճարվեն պետական բյուջե»,- ասաց տնտեսագետը։

Նրա փոխանցամբ՝ պատերազմական իրավիճակում, որը ճգնաժամային իրավիճակ է, պետական քաղաքականության հիմնական ուղղությունը պետք է լինի նաև մի խումբ ապրանքատեսակների մասով ինքնաբավության հասնելը, որպեսզի, եթե հանկարծ առաջանա պետական սահմանների փակման խնդիր, երկիրը չկանգնի առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծումների խնդրի առաջ։

«Օրինակ՝ ցորենի դեպքով ունենք 31 տոկոս ինքնաբավություն, հավի մսի մասով՝ 23։ Հիմա արդեն ժամանակն է օգտագործել մեր ունեցած հողակտորները՝ հասնելու համար ինքնաբավության առաջին անհրաժեշտության մթերքների մասով»,- ասաց Սուրեն Պարսյանը։

Ինչ վերաբերում է Թուրքիայից ապրանքների ներկրմանը՝ ապա, ըստ տնտեսագետի, մենք Թուրքիայից տարեկան ներկրում ենք մինչև 270 միլիոն դոլարի ապրանք, իսկ միայն հագուստի ներկրումը Թուրքիայից վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել է 90 տոկոսով։

«Այս տարիների ընթացքում կտրուկ արժեզրկվեց թուրքական լիրան, որը ևս մեծացրեց այդ երկրի ապրանքների նկատմամբ պահանջարկը, իսկ տեղական արտադրությունը շատ է տուժում թուրքական ապրանքների ներկրումից։ Հենց այս հարցում է, որ պետությունը պետք է հասկանա, թե մենք այդ ներկրվող ապանքներից քանի տոկոսը կարող ենք ինքներս արտադրել, քանիսը՝ ներկրել Իրանից, քանիսը՝ Չինաստանից։ Կարևոր է նկատել, որ Թուրքիայից Հայաստան է ներկրվում մեծ քանակով հումք, որն օգտագործվում է տարբեր արտադրությունների մեջ, հետևապես՝ այս շղթան մենք չենք կարող միանգամից կտրել։ Իհարկե՝ առանձին տնտեսվարողները հրաժարվում են թուրքականը ներկրելուց, ապրանքի պատվերներ անում են Չինաստանից, բայց խնդիրն առանձին տնտեսվարողների մակարդակով չի լուծվի։ Մենք պետք է տեղական արտադրողների հետ խոսենք, օրինակ՝ առաջարկենք, եթե փակում ենք Թուրքիայից ներկրման ճանապարհը, ապա արտադրողը պետք է վերավաճառողին տեղական ապրանքը տա ինքնարժեքով։ Սա կարող է խնդրի լուծման մեկ տարբերակ լինել»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում․

Brent նավթի գինն աճում է
27 Նոյեմբերի 2020, 11:57 Brent նավթի գինն աճում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica