close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուսադեմին թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունու, Կ.Շուկայի, իսկ առավոտյան` Բերդաշենի ուղղությամբ․ ԱՀ ԱԻՊԾ

Արցախ

16 Հոկտեմբերի 2020, 10:44
 Լուսադեմին թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունու, Կ.Շուկայի, իսկ առավոտյան` Բերդաշենի ուղղությամբ․ ԱՀ ԱԻՊԾ

Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։ Այս մասին հաղորդում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։

Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։

Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են»,-ասված է հաղորդագրության մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica