close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կանգնեցրեք այն պատերազմը, որ սանձազերծել են Ցեղասպանություն գործած Թուրքիան և նրա հանցակից ֆաշիստական Ադրբեջանը․ թուրք մտավորական

Քաղաքական

12 Հոկտեմբերի 2020, 18:09
 Կանգնեցրեք այն պատերազմը, որ սանձազերծել են Ցեղասպանություն գործած Թուրքիան և նրա հանցակից ֆաշիստական Ադրբեջանը․ թուրք մտավորական

Ֆրանկֆուրտում գործող «Միություն ընդդեմ Ցեղասպանության» կազմակերպության նախագահ Ալի Էրթեմն Akunq.net-ի ընթերցողներին իր տպավորություններ է ներկայացնում հոկտեմբերի 10-ին Ստրասբուրգ քաղաքում կազմակերպված ցույցից, որի ժամանակ տեղի հայությունն իր բողոքի ձայնն է բարձրացրել՝ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած պատերազմի

Ալի Էրթեմ

Չնայած կորոնավիրուսի համավարակի հետևանքով դրված արգելքներին՝ երեկ (2020 թ հոկտեմբերի 10-ին) Ստրասբուրգում հայ ժողովրդի անքակտելի հատվածը կազմող սփյուռքահայերը և վերջիններիս բարեկամները, հատկապես երիտասարդները զանգվածաբար փողոց էին դուրս եկել։ Հայ ժողովուրդը խաղաղ բողոքի երթ և ցույց արեց, որն ուղղված էր ընդդեմ Թուրքիայի Հանրապետություն պետության և նրա հանցակից Ադրբեջանի օլիգարխիայի կողմից հայ ժողովրդի և Արցախի Հանրապետության դեմ սանզազերծված հարձակողական պատերազմի։ Ցուցարարները հանդես եկան չափազանց վճռական խոսքերով արտահայտված հետևյալ պահանջներով ու կոչերով

«ԱՅԼԵՒՍ ԵՐԲԵՔ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ»

«ԱՆՄԻՋԱՊԵՍ ԿԱՆԳՆԵՑՐԵՔ ԱՅՆ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ, որ վարում են Ցեղասպանության հանցագործ թուրքական պետությունը և վերջինիս հանցակից՝ ֆաշիստական Ադրբեջանի օլիգարխիան, և որը թիրախավորել է հայ ժողովրդին և Արցախի Հանրապետությունը»։

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԱԾ ԱՇԽԱՐՀԻ և ԵՒՐՈՊԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԵՐԿՐՆԵ՛Ր, կատարեք մեզ և աշխարհի ժողովուրդներին ձեր տված խոստումները և իրականացրեք այն որոշումները, որ հռչակել եք։ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԹԻՐԱԽԱՎՈՐԱԾ ԱՅՍ ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»։

«ՄԵՆՔ՝ ՀԱՅԵՐՍ, ՎՃՌԱԿԱՆ ԵՆՔ՝ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ՄԱՀՎԱՆԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ հազարամյա ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ ԱՐՑԱԽԸ։ Մեր հայրենիքը բռնակցելու եկած ադրբեջանցիներն ափսոսանքով և ողորմելի վիճակով հե՛տ են գնալու»։

«Հայ ժողովուրդը ԳՈՅԱՊԱՅՔԱՐ Է ՄՂՈՒՄ իր ապրելու իրավունքը վերացնել ցանկացող ցեղասպան բարբարոսների դեմ։ Արցախի Հանրապետությունը հենց այդ իրավունքի պաշտպանության համար է հիմնվել։ Հայոց ցեղասպանությունը ճանաչած՝ աշխարհի քաղաքակի՛րթ պետություններ, մարդու իրավունքները և ազատությունները հարգող ժողովուրդնե՛ր, ՃԱՆԱՉԵՔ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ հանուն մեր ապրելու իրավունքի, հանուն հայ ժողովրդի կամքի նկատմամբ հարգանքի»։

«Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդնե՛ր, որոնց պատիվը գետնով են տալիս, իսկ իրավունքները՝ գողանում, տառապած բանվորնե՛ր և աշխատավորնե՛ր, թշվառ և ողորմելի գործազուրկնե՛ր, մեր խոսքը ձեզ է ուղղված․ ՁԵՐ ԹՇՆԱՄԻՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԷ, ՁԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ձեր իսկ ճակատի քրտինքով վաստակված աշխատանքը, երկրի հարստությունները գողացած, աչքածակ շռայլությամբ դրանք սեփականած, պատերազմելու և սպանելու նպատակով այդ գումարներով զենք գնած, ձեր երիտասարդներին սպանվելու և սպանել տալու համար ռազմաճակատներ քշած, ԻՐԵՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ Էրդողան և Ալիև բռնապետերն են ու վերջիններիս մարդասպան կառավարությունները։ Մի՛ ընկեք նրանց ոտքերը, մի՛ փարվեք նրանց թևերին։ Բռնե՜ք հայ ժոովրդի՝ ձեզ ուղղված հաշտության ձեռքը։ Միասի՜ն հանգցնենք մեր տներում ընկած կրակները։ Վե՜րջ տանք այն թշնամությանը, որ Էրդողանն ու Ալիևն են մեզ պարտադրել։ ԹՈ՛Ղ ՉԶՈՀՎԵՆ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԸ, ԹՈ՛Ղ ՉԱՐՏԱՍՎԵՆ ՄԵՐ ՄԱՅՐԵՐԸ»։

«Հայ ժողովուրդը ոչ թե պատերազմ է ուզում, այլ՝ խաղաղություն։ ԹՈ՜Ղ ՀԵՆՑ ՀԻՄԱ ԱՐԴԱՐ և ՊԱՏՎԱՎՈՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԻ»

Շուրջ 3 ժամ տևած երթը և ցույցը, երաժշտության ուղեկցությամբ այս ուղերձների ընթերցումից հետո, ավարտվեց՝ առանց որևէ դեպքի տեղիք տալու։

Ստրասբուրգ, 10.10.2020

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

Լույս չի լինելու
5 Դեկտեմբերի 2020, 10:12 Լույս չի լինելու
Աստղագուշակ. դեկտեմբերի 5
5 Դեկտեմբերի 2020, 09:23 Աստղագուշակ. դեկտեմբերի 5
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica