close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող

Քաղաքական

12 Հոկտեմբերի 2020, 17:44
 Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող է նշանակվել Տիգրան Ուլիխանյանը:

Տիգրան Ուլիխանյանը ծնվել է 1983թ. դեկտեմբերի 18-ին, Վանաձորում:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2008թ. ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը: Մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ է:

2008-2018թթ. աշխատել է տարբեր մասնավոր կազմակերպություններում՝ զբաղեցնելով այդ թվում ղեկավար պաշտոններ։

2018-2019թթ. զբաղեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2020թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

Ամուսնացած է, ունի չորս զավակ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica