close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լավրովը սխալ է համարում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսումը ձգձգելը

Քաղաքական

12 Հոկտեմբերի 2020, 17:10
 Լավրովը սխալ է համարում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսումը ձգձգելը

Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայի հանդիպման արդյունքում, անշեղորեն  կպահպանվի: Այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում:

«Մտքեր ենք փոխանակել նաև այն մասին, թե ինչպես առաջ շարժվել: Ոչ բոլոր հարցերը կլուծվեն արագ և միաժամանակ: Մենք հասկանում ենք, որ պետք է գործընթաց, բայց քաղաքական բանակցային գործընթացի վերսկսումը ձգձգելը սխալ ենք համարում: Որքան մեզ տեղեկացրել են մեր հայ ընկերները, այն մասին, թե ինչպես շարժվել առաջ, խոսք կգնա նախարար Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ընթացքում, որը կայանալու է Մոսկվայում»,- ասաց Լավրովը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica