close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս րոպեներին գցվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի հիմքը․ Փաշինյան

Արցախ

8 Հոկտեմբերի 2020, 12:02
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս րոպեներին գցվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի հիմքը․ Փաշինյան

Ամեն ինչ կանեմ, որ ձեր չարչարանքն իզուր չանցնի՝ ըստ Yerkir.am-ի առաջնագծի տարբեր տեղամասերի հրամանատարների, զինվորների հետ հեռախոսազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա առաջնագիծ է զանգել կեսգիշերն անց ու իր ֆեյսբուքյան էջում հրապարակել հեռախոսազրույցից մի հատված։

«Զանգել եմ՝ ասեմ, որ հպարտանում եմ ձեզանով, սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առջեւ: Գիտեմ, որ շատ դժվար է, բայց ուզում եմ ասել, որ այն ծառայությունը, որ դուք ձեր հայրենիքին մատուցում եք, պատմական ծառայություն է»,- ասել է Փաշինյանը առաջնագծի հրամանատարներից մեկի հետ հեռախոսազրույցում:

Ավելի վաղ РБК հեռուստաալիքի հետ հարցազրույցում Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այս րոպեներին գցվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի հիմքը։

Մեր զինված ուժերն ունեն հաջողություններ, բայց մարտերը դժվար են, համառ են, դրանք շարունակվում են՝ արձանագրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում ներկայացնելով  իրավիճակն առաջնագծում։

Նա տեղակացրել է, որ հակառակորդը կորցրել է զգալի թվով զինտեխնիկա և դա փաստող տեսանյութ է հրապարակել։

«Վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից  գումարտակի կազմով դիմել է փախուստի»,-ասել է նա։

Մամուլի ասուլիսում Արծրուն Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ վերջին օրվա ընթացքում մի քանի անգամ Արցախի քաղաքները՝ Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը, ենթարկվել են ադրբեջանական զինված ուժերի հրետակոծություններին և հրթիռակոծություններին։ Կան տուժածներ։

ՊՆ ներկայացուցիչը կարևոր է համարել նշել, որ հայկական զինուժը այս պահին մարտական գործողությունները վարում է և հաղթանակները տանում է միայնակ՝ հենվելով միայն մեր զինաված ուժերի և ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա։

«Այո՛, մենք ունենք դաշնակիցներ, բայց նրանք մարտադաշտում չեն, քանզի նրանց կարիքը չկա, մենք ինքնուրույն ենք մարտնչում»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն էլ ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքները կազմակերպելու թեմայով: Նա ասել է, որ կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով, որը կգնահատի հրետակոծությունից տուժած շենք-շինությունները և ռազմական գործողությունների ավարտից հետո, դրանց վերականգնման համար կտրվի պետական փոխհատուցում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica