close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանում հայերի դեմ կռվող սիրիացի ու լիբիացի վարձկաններից արևելագետը տարածաշրջանային կայունության սպառնալիք է տեսնում

Հասարակություն

1 Հոկտեմբերի 2020, 23:37
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանում հայերի դեմ կռվող սիրիացի ու լիբիացի վարձկաններից արևելագետը տարածաշրջանային կայունության սպառնալիք է տեսնում

Վարձկանության պայմանագրերը նախատեսում են ամսական մոտ 1800 դոլարի վարձատրություն ամեն վարձկանի համար և 6 ամիս ծառայության ժամկետ` Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց արևելագետ Արտյոմ Տոնոյանը։

«Բնականաբար, օգտագործվում են տեղի՝ ահաբեկչական խմբավորումների համբավ ունեցող ուժերը նույն սկզբունքով՝ վարձկանության պայմանագրերով։ Եթե չլինի հակազդեցություն, այդ թիվը կարող է մեծանալ»,-ասաց նա։

Օտարերկրյա վարձկաններով կռվելը Ադրբեջանի համար նորություն չէ․ 1992-1994 թթ. հազարավոր վարձկաններ՝ հիմնականում չեչեններ և աֆղաններ, ադրբեջանական բանակի կողմից պատերազմել են Լեռնային Ղարաբաղի դեմ։

Մի քանի ամիս մղված մարտերում կրելով զգալի կորուստներ, այդ թվում՝ տալով գերիներ, չեչենական ջոկատների մեծ մասը լքեց ռազմական գործողությունների ղարաբաղյան թատերաբեմը և վերադարձավ Չեչնիա։

Վարձկաններ օգտագործելու Ադրբեջանի առաջին փորձի անպատժելիությունը դրդեց ադրբեջանական իշխանություններին նոր խմբերի հավաքագրմանը՝ այս անգամ արդեն աֆղան զինյալներից։

1993-1994 թթ. տարբեր ժամանակահատվածներում ադրբեջանական ուժերի կազմում աֆղան մոջահեդների թիվը տատանվում էր 1000-3000 միջև։

Արցախի ռազմական գործողություններում չեչեն և աֆղան զինյալների ներգրավումը ժամանակի ընթացքում լուրջ խնդիր դարձավ ադրբեջանական իշխանությունների համար։ Նրանց որոշ մասը ռազմական գործողություններին մասնակցելու փոխարեն ներգրավվում էին քրեական հարաբերությունների մեջ։  

Հակամարտության գոտում աֆղան մոջահեդների ներգրավումը դարձավ այն գլխավոր գործոնը, որի պատճառով Ադրբեջանը վերածվեց դեպի Եվրոպա թմրանյութերի տեղափոխման տարանցիկ երկրի, ինչպես նաև ահաբեկիչների ու ահաբեկչական գործողությունների փոխաբեռնման և դրանց սուբսիդավորման կետի։

Արևելագետ Արտյոմ Տոնոյանը նաև քաղաքակրթական վտանգ է կանխատեսում Ադրբեջանի համար․ «Ադրբեջանի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 85 տոկոս և ավելի, կազմում են շիաները, որոնք այս վերջին տարիներին Մերձավոր Արևելքում հակամարտության մեջ են եղել հենց այդ խմբավորումների հետ։ Սա բերելու է որոշակի կրոնական հողի վրա ձևավորվելիք սպառնալիքների և լարվածության հենց Ադրբեջանի ներսում»։

Նրա համոզմամբ, այս երևույթը տարածաշրջանային կայունության տեսակետից պետք է անհանգստացնի բոլոր երկրներին, ովքեր ունեն հետաքրքրություն և ներկայություն այս տարածաշրջանում, այդ թվում՝ Ռուսաստանին և Իրանին։

Իրանը անհանգստությունը արտահայտող բազմաթիվ հրապարակումներից հետո հասավ այնտեղ, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ուժերը օրերս տեղափոխեց ադրբեջանաիրանական և արցախաիրանական սահմանագիծ։

«Անհանգստությունը նույնն է․ իրանական կողմը հստակ հայտարարում է, որ իր համար անընդունելի է վահաբիական տարբեր գաղափախոսությունների հարող այս խմբավորումների ներկայությունը տարածաշրջանում»,-ասաց նա։

Նա հիշեցրեց, որ 1990-ականների սկզբին Ռուսաստանը ուներ նմանատիպ խնդիրներ Հյուսիսային Կովկասի տարածքում։

«Իհարկե, պայքարի հիմքը գուցե ավելի շատ ազգային գաղափարախոսության վրա էր հիմնված, բայց այդ գաղափարախոսության և ինքնության բաղկացուցիչ կարևոր մասերից մեկը նաև կրոնականն էր․ խոսքը Հյուսիսային Կովկասում գոյություն ունեցած հայտնի լարվածության մասին է՝ 1994 թվականին հատկապես»,-ասաց Արտյոմ Տոնոյանը։

Արևելագետը խոսեց նաև Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին՝ թալիշներին, թաթերին, լեզգիներին իրենց տներից առևանգելու և առաջնագիծ տանելու՝ իշխանությունների գործելաոճի մասին։

Հարցազրույցն ամբողջության՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica