close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չհամարձակվե'ք այս պատերազմն օգտագործել ձեր պիղծ քաղաքական խաղերում. թբիլիսահայությունը հանրահավաք է անցկացրել

Տարածաշրջան

1 Հոկտեմբերի 2020, 21:12
 Չհամարձակվե'ք այս պատերազմն օգտագործել ձեր պիղծ քաղաքական խաղերում. թբիլիսահայությունը հանրահավաք է անցկացրել

Այսօր Վրաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի է թիֆլիսահայության խոշոր հանրահավաքը։ Հանրահավաքի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին, դատապարտել ինչպես Ադրբեջանի սանձազերծած պատերազմն Արցախի դեմ, այնպես էլ Վրաստանի ադրբեջանամետ որոշ ուժերի և անձանց և լրատվամիջոցների ապակառուցողական և արկածախնդիր գործողությունները։

Մասնակիցները ժամը 16։00-ին հավաքվել են մետրոյի Մարջանիշվիլի կայարանի հարակից տարածքում, այնուհետև երթով անցել մի շարք փողոցներով՝ Հանրահավաքը շարունակելով Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ։

Երթի մասնակիցները տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.

«Ինչպես գիտեք` սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ակտիվացրեց Արցախի սահմանին ընթացող պատերազմը։ Մենք՝ ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիներս, ուշադրությամբ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը։ Իհարկե՝ այն փաստը, որ մենք աջակցում ենք Արցախի արդար պայքարին, զարմանալի չէ ոչ մեկի համար։ Նաև հասկանում և գնահատում ենք մեր երկրի չեզոք դիրքորոշումը։ Սակայն ցավով պետք է նշենք, որ վրացական լրատվական դաշտում, մի քանի լրատվամիջոցների օգնությամբ, տեղի է ունենում հստակ ադրբեջանական և թուրքական քարոզչության տարածում, ինչը երկրում տիրող կայուն իրավիճակի համար վտանգ է հանդիսանում։

Դատապարտում ենք այս ամոթալի գործողությունները և կոչ ենք անում ինֆորմացիան օբյեկտիվ հրատարակել։ Ամենայն լրջությամբ զգուշացնում ենք բոլորին, չհամարձակվեք այս պատերազմն օգտագործել ձեր պիղծ քաղաքական խաղերում և կոչ ենք անում բոլոր կուսակցություններին՝ ուշքի բերեք ձեր անդամներին, որպեսզի զերծ մնան մեր երկրի համար վտանգավոր հայտարարություններից։ Վրաստանը ամեն ինչից առավել»:

Լուսանկարները՝ այստեղ



yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica