close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԼՂ Հակամարտության սրումը լուրջ վտանգ է մարդու իրավունքների համար. Դունյա Միյատովիչ

Քաղաքական

1 Հոկտեմբերի 2020, 20:59
 ԼՂ Հակամարտության սրումը լուրջ վտանգ է մարդու իրավունքների համար. Դունյա Միյատովիչ

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է արել ադրբեջանական և հայկական կողմերին դադարեցնել ռազմական էսկալացիան և վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ նշելով, որ հակամարտության սրումը լուրջ վտանգ է մարդու իրավունքների համար: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի կայքից:

«Ես խորապես ցավում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախման վերսկսման համար, որն արդեն հանգեցրել է բազմաթիվ զոհերի», - ասել  է Դունյա Միյատովիչը:

Նա պետություններին հիշեցրել է նաև կյանքի իրավունքը պաշտպանելու և բնակչությանը խոշտանգումներից և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքից, պատժից պաշտպանելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորության մասին՝ շեշտելով, որ հակամարտության սրումը լուրջ վտանգ է ներկայացնում այդ իրավունքների համար:

«Ես կցանկանայի շեշտել հակամարտության գոտուց օբյեկտիվ լրատվության հաղորդման կարևորությունը, քանի որ սխալ հաղորդումը և քարոզչությունը կարող են միայն հետագայում լարել լարվածությունը: Ես կոչ եմ անում ԶԼՄ-ներին ՝ հակամարտության մասին ռեպորտաժներ պատրաստելիս՝ առաջնորդվել լրագրողական էթիկայի և արհեստավարժության հնարավոր բարձրագույն չափանիշներով»,-նշել է նա:

Միյատովիչը երկու կողմերին էլ կոչ է արել դադարեցնել ռազմական էսկալացիան և վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Դա միակ միջոցն է ՝ փրկելու զինվորականների և քաղաքացիականների կյանքը և պաշտպանելու խաղաղ բնակչությանը նոր ռազմական բախման կործանարար ազդեցությունից»,-ասել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica