close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտարարությունը պետք է ավելի շուտ արվեր և լավ կլիներ, որ այն լիներ ավելի հասցեական՝ ուղղված Ադրբեջանին. Իշխան Սաղաթելյանը՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարության մասին

Քաղաքական

1 Հոկտեմբերի 2020, 18:37
 Հայտարարությունը պետք է ավելի շուտ արվեր և լավ կլիներ, որ այն լիներ ավելի հասցեական՝ ուղղված Ադրբեջանին. Իշխան Սաղաթելյանը՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարության մասին

Հայտարարությունը պետք է ավելի շուտ արվեր և ավելի լավ կլիներ, որ հայտարարությունն ավելի հասցեական լիներ՝ ուղղված Ադրբեջանին, որովհետև պատերազմի սանձազերծողն Ադրբեջանն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկների ղեկավարներ՝ Վլադիմիր Պուտինի, Էմանուել Մակրոնի և Դոնալդ Թրամփի հայտարարությանը:

Վերջինս հավելեց. «Հույս ունեմ՝ հայտարարությանը կհետևեն գործնական քայլեր»:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ այս հայտարարությունն էլ է անհասցե, չի ստացվում, որ հերթական անատամ հայտարարությունն է, Սաղաթելյանն ասաց. «Կարծում եմ՝ այս անգամ այդքան էլ անատամ չէ, շատ հստակ դիրքորոշում է՝ պետք է ռազմական գործողությունները դադարեցնել և առանց նախապայմանների բանակցել»:

Իսկ թե ով պետք է քայլ անի, Իշխան Սաղաթելյանն արձագանքեց, որ միանշանակ Ադրբեջանը: «Այս պատերազմը սանձազերծող կողմը Ադրբեջանն է, հասցեատերն Ադրբեջանն է: Ադրբեջանն է սկսել, նա էլ պետք է ռազմական գործողությունները դադարեցնի»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է թե՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, թե՛ ռուսական կողմի հայտարարությանը, որ պատերազմին ներգրավված են սիրիացի իսլամիստները, Սաղաթելյանն ասաց. «Իրականում սա շատ կարևոր տեղեկություն է, և լավ է, որ միջազգային հանրությունը արձագանքում է այս իրավիճակին: Նաև արդեն շատ հստակ է Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմին, նույնիսկ պատերազմը ղեկավարվում է Թուրքիայի կողմից, Թուրքիան ունի իր անմիջական և ամբողջական մասնակցությունը:

Նյութնամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica