close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հաղթելու ենք», «Ալիեւ, Էրդողան, տեռորիստ». ԵԽԽՎ-ի դիմաց բազմամարդ հանրահավաք` ի աջակցություն Հայաստանին

Հասարակություն

1 Հոկտեմբերի 2020, 18:22
 «Հաղթելու ենք», «Ալիեւ, Էրդողան, տեռորիստ». ԵԽԽՎ-ի դիմաց բազմամարդ հանրահավաք` ի աջակցություն Հայաստանին

Այս պահին Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիմաց բազմամարդ հանրահավաք է ընթանում: Ստրասբուրգի հայերը, որոնց թիվը հարյուրների է հասնում, իրենց աջակցությունն են հայտնում այս պահին Արցախի սահմանները պաշտպանող Հայկական բանակին ու նրա զինվորներին:

Ցուցարարների ձեռքին Հայաստանի հարյուրավոր դրոշներ են, հնչում են հայրենասիրական երգեր:

Թեեւ անձեւրոտ եղանակին, ակցիայի մասնակիցների թիվը գնալով ավելանում է:

Ակցիայի վայրից Facebook-ի իր էջում «լայվ» է մտել Գեւորգ Մանուկյանը, ով 2008-ի մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակից է եղել, քաղբանտարկյալ է եղել: նա նշեց, որ նամակ են հանձնելու ԵԽԽՎ-ին, որին հաջորդելու է երթ Ստրասբուրգի փողոցներում:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Հայաստան», «Արցախ», «Հայ ենք մենք», «Հաղթելու ենք», «Ալիեւ, Էրդողան, տեռորիստ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica