close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի ժողովրդի, որ ընդունակ է իր ազատության համար զոհվել, անհնար է ոչնչացնել․ Ավիկ Իսահակյան

Մշակույթ

1 Հոկտեմբերի 2020, 17:59
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի ժողովրդի, որ ընդունակ է իր ազատության համար զոհվել, անհնար է ոչնչացնել․ Ավիկ Իսահակյան

Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն, տեսնելով, թե թուրքն ինչ կոտորածներ է արել, ինչպես է այրել ու ոչնչացրել եվրոպական քաղաքաները, ասել է՝ այստեղով թուրքն է անցել. Yerkir.am-ի հետ զրույցում մտաբերեց գրականագետ, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը։

«14-րդ դարում թուրքմենական տափաստաններից այս սելջուկ խուժանը մոնղոլարշավանքներից՝  ձիերի պոչերից բռնած, եկավ, մորեխի պես հավաքվեց Կովկասում՝ հայոց երկրի հողերում։ Մինչև այսօր նրանք միայն մի բան են երազել, որ իրականացնեն՝ ոչնչացնեն մեզ` թե՛ որպես ստեղծագործ ազգ, թե՛ որպես քրիստոնյա, թե՛ որպես մի ազգ, որը միայն լուսավորություն է բերել։ Իսկ իրենք հակառակն են արել»,- փաստեց Ավիկ Իսահակյանն ու մեջբերեց վարպետի՝ Ավետիք Իսահակյանի աֆորիզմը․ «Իսահակյանն ասում է՝ ճակատը համբուրելու է այն հայի, որն իր կյանքում մի թուրք է սպանել»: Ապա մտաբերեց պապիկի՝ Ավետիք Իսահակյանի երկրորդ ասացվածքը թուրքերի մասին․ «Իսահակյանին ասում են` Վարպե'տ, Քրիստոսն ասել է՝ սիրիր քո թշնամուն, եթե քո թշնամին քեզ խփում է, մյուս այտդ էլ պարզիր։ Իսահակյանը պատասխանում է՝ Քրիստոսը, երբ այդ խոսքերն ասել է, թուրք ազգը դեռ գոյություն չի ունեցել»։

Անդրադառնալով Արցախյան խնդրին ու հայ-ադրբեջանական հակամարտությանը, Ավիկ Իսահակյանը հիշատակում է հարցի համար առաջին մեղավորներին․ «Այն, ինչ այսօր մենք քաշում ենք մեր եղբայր Արցախի հետ, որին, ի դեպ Ստալինը և Լենինը նվեր տվեցին թուրքերին, դրանով կրակը գցեցին հենց Ռուսաստանին։ Արդյունքում` ամբողջ օսմանական պետությունների մուտքը բացեցին ռուսական տափաստաններ։ Փոքրիկ Հայաստանը և Արցախը ֆորպոստ են, որ կարծես թե փակել են ճանապարհը, որպեսզի նրանք միանան Թաթարստանի, Բաշկիրիայի, Յակուտիայի հետ, որ մի ամբողջ սեպ խրած հասնեն մինչեւ Խաղաղ օվկիանոս։ Հայ ժողովուրդը ոչ թե պայքարում է միայն իր հայրենիքի, այլև՝ որպեսզի փակի այդ ճանապարհը նրանց համար»։

Իսահակյանը չի բացառում այն հնարավոր տարբերակը, որ գուցե այս հարցում մենք մենակ մնանք․ «Գուցե այս հարցում մենք մենակ լինենք, որովհետև մեծ քաղաքագետներն իրենց շահերը երբեմն առաջին հերթին են դնում, քան կրոնական հետաքրքությունները, խիղճը,  մարդկային ազնվությունն ու ազատությունը։ Մեր հայ ժողովուրդը, որ 20 դար կռվով, զենքով, ճշմարտությամբ պաշտպանվել է, իրեն հավերժացրել է։ Հավատացած եմ` կլինի օր, որ չի լինի Թուրքիա, բայց Հայաստանը կլինի»։

Ավիկ Իսահակյանն ասում է, որ այս օրերին հպարտության զգացում է ապրել` սահմանին կանգնած  հայորդիների քաջությունը ու զինկոմիսարիատների առաջ հերթ կանգնած հայրենակիցներին տեսնելով. «Երբ տեսնում եմ զինվորական կոմիսարիատների առաջ հերթերը, բազմությունը, որ մարդիկ, իրար հրմշտելով, ուզում են գնալ ճակատ, որ վերջնականապես ազատություն, փրկություն բերեն մեր զավակին՝ Արցախին, և վերցնեն մեր մշտական խնամքի տակ։ Մյուս կողմից էլ` երիտասարդների  դեմքերն ուղղակի փայլում են, նրանց աչքերում հավատ կա, հույս կա։ Այ, նրանք իսկապես վաղվա Հայաստանի տերերն են։ Մի ժողովուրդ, որ ընդունակ է իր ազատության համար զոհվել, նրան անհնար է ոչնչացնել»,- ասաց գրականագետն ու հպարտությամբ հավելեց․ «Այսօր իմ փեսային եմ ճանապարհել դեպի սահման և գիտեմ`  նա հաղթանակով է վերադառնալու։ Իսահակյանն ասում է՝ լավ է մեկ անգամ մեռնել, քան հազար անգամ ծնկի գալ ու ստրուկ մնալ։ Մենք այդ առաքելությունը պիտի կատարենք, որ սուրբ Սոֆիայի տաճարում նորից քրիստոնեական մեսան հնչի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica