close
Եղանակը Երևանում
29 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վլադիմիր Սոլովյովը ապացույցներ է ներկայացրել՝ Թուրքիան ակտիվորեն ներգրավվել է Ղարաբաղյան պատերազմի մեջ. ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Արցախ

1 Հոկտեմբերի 2020, 16:58
 Վլադիմիր Սոլովյովը ապացույցներ է ներկայացրել՝ Թուրքիան ակտիվորեն ներգրավվել է Ղարաբաղյան պատերազմի մեջ. ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը շարունակում է ակտիվորեն լուսաբանել Ղարաբաղյան նոր պատերազմը: Րոպեներ առաջ Սոլովյովն իր Telegram աիքում ներկայացրել է «ВЧК-ОГПУ» Telegram ալիքի սենսացիոն հրապարակումով:

Հրապարակման մեջ մասնավորապես ասված է, որ հաջողվել է ձեռք բերել թուրք և ադրբեջանցի զինվորների հույժ գաղտնի նամակագրությունը, որն ուղիղ կերպով ապացուցում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը պատերազմում: Հրապարակված գաղտնի փաստաթղթում ասվում է.

«Գաղտնի

16 սեպտեմբերի 2020 թ. Գեներալ Նաջիդ Սադիկովին կենտրոնական դիվիզիայի հրամանատար Յասար Գյուլերից:

Սեպտեմբերի 21-ին ժամը 18.00-ին 120 զինվորական «Սուլթան Մուրադի» և «Սուլթան Սուլեյմանի» գնդերից ամբողջական զինամթերքով ուղարկվելու են լիբիական «Ալ Ֆաթի» ռազմաբազա հետևյալ ուղղությունով՝ Ադրբեջան- Վրաստան – Թուրքիա- Թունիս- Լիբիա և հակառակ ուղղությամբ՝ Լիբիա- Թունիս- Թուրքիա- Վրաստան-Ադրբեջան: Կարող եք նաև ավելացնել ցանկացած քաղաքակիրթ բեռ, եթե, իհարկե, ուզում եք:

Նրանք, ովքեր ուզում են օգտվել այս հնարավորությունից պետք է ունենան ավտոմատացված կենսաչափություն»:

Տեղեկացնենք նաև, որ այս փաստաթղթի հրապարակումից առաջ համացանցում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Սադիկովը հայտարարվել էր ռուս գործակալ:

Մեզ մնում է միայն փաստել այն, որ այս փաստաթուղը ևս  մեկ անգամ  ապացուցում է, որ պատերազմական գործողությունների մեջ ներգրավված է Թուրքիան:

Աղբյուր՝ Zham.am

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica