close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արդյո՞ք ունենք ՀԱՊԿ֊ին փոխարինող այլ անվտանգային համակարգի հետ պայմանավորվածություն. Բ. Եսայան

Քաղաքական

1 Հոկտեմբերի 2020, 16:20
 Արդյո՞ք ունենք ՀԱՊԿ֊ին փոխարինող այլ անվտանգային համակարգի    հետ պայմանավորվածություն. Բ. Եսայան

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է. 

«Երեկ ընտանեկան թերթը տարածեց վարչապետի ստորագրած որոշման մասին տեղեկատվություն, հղում անելով e-gov.am կայքին։ Փաստորեն ստացվում է, որ Նիկոլը պատերազմի ժամանակ չեղարկում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության նիստին հայկական պատվիրակության գործուղումը։ Սա առավել քան տարօրինակ է։ Ավելին, այսօր նա հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում ՀԱՊԿ-ին դիմելը, դրա հաշար ունենալով բավարար հիմքեր ու ապացույցներ, այն է, ՀՀ տարածքի դեմ ագրեսիան, ընդ որում դա, իր սովորության համաձայն, «փաթեթավորելով» ամբոխվարական՝ Հայաստանի «իրական սուվերենության» դրսևորում արտահայտությամբ։

Արդյո՞ք սա նշանակում է տարիներ շարունակ ՀՀ անվտանգությունն ապահովող համակարգից ներկայիս ընթացող պատերազմի պայմաններում դուրս գալուն ուղղված գործնական քայլ։ Ինչո՞վ է այն պայմանավորված, միջանձնային հարաբերություններով, թե՞ բաժակաճառային մակարդակով հնչող «փայլուն» միջպետական հարաբերությունների մասին հայտարարությունների ֆոնին պետական բարձրաստիճան պաշտոնյաների ընդգծված հակառուսական վարքագծով։ Արդյո՞ք ունենք այլ անվտանգային համակարգի հետ այնպիսի պայմանավորվածություններ ու հարաբերություններ, որոնք այս պահին փոխարինելու են ՀԱՊԿ-ին, թե՞ առաջնորդվում ենք վանոյական «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է» տխմար դրույթով։ ՀՀ տարածքին փորձնական հարված հասցնելուց ու դրա հետևանքով որևէ համարժեք գործողություն չտեսնելուց հետո թուրքադրբեջանական տանդեմի՝ պատերազմական գործողությունները Հայաստանի տարածում էլ ծավալելու հետևանքներն արդյո՞ք հաշվարկված են։ Հուսով եմ, այո, հակառակ դեպքում հետևանքները ու դրա համար անձերի պատասխանատվությունը շատ, անչափ ծանր կարող են լինել»:

Արցախի ճանաչման պահն է
25 Հոկտեմբերի 2020, 15:37 Արցախի ճանաչման պահն է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica