close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵԽ-ից Ադրբեջանը նման ապտակ չէր ստացել թերևս 1999թ.-ից ի վեր. Գևորգ Ղուկասյան

Քաղաքական

1 Հոկտեմբերի 2020, 16:11
 ԵԽ-ից Ադրբեջանը նման ապտակ չէր ստացել թերևս 1999թ.-ից ի վեր. Գևորգ Ղուկասյան

Քաղաքագետ Գևորգ Ղուկասյանը գրում է. 

«Եվրոպական Խորհրդարանից Ադրբեջանը նման ապտակ չէր ստացել թերևս 1999թ.ից ի վեր, երբ Խորհրդարանն ըստ էության ճանաչեց Արցախի անկախության իրավաչափությունը։

Խելահեղ լրատվության ֆոնին ըստ արժանվույնս չնկատեցինք սեպտեմբերի 28-ին արված համատեղ մի հայտարարություն։
Եվրոպական Խորհրդարանի առանցքային՝ Արտաքին քաղաքականության և անվտանգության հանձնաժողովի (AFET) երկու կոորդինատորներ, ովքեր ներկայացնում են խորհրդարանի երկու մեծագույն քաղաքական խմբերը (ԵԺԿ/EPP և սոցիալիստներ/S&D), հասցեական հայտարարությամբ խստորեն դատապարտեցին Արցախի վրա ադրբեջանական հարձակումը և ուշադրություն՝ շեշտեցին, որ Ադրբեջանը պետք է հարգի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
 
Համոզված եմ՝ այս հայտարարության հետևանքները մենք մի օր վայելելու ենք Բրյուսելում և/կամ Ստրասբուրգում և այդ օրը շատ հեռու չէ»:
Արցախի ճանաչման պահն է
25 Հոկտեմբերի 2020, 15:37 Արցախի ճանաչման պահն է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica