Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում թիրախավորել է France-Presse գործակալության լրագրողների մեքենան
Արցախ

Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ ներկայացնելով վնասված մեքենայի լուսանկարները:
Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում էին ստացել նաև ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները, նախնական տվյալներով` Ֆրանսիայի քաղաքացի, Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը: Ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին այժմ գտնվում է ռմբապաստարանում:





