close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծախու արարած է նա, ով կասի՝ այսօրվա Թուրքիան առաջվանը չէ. Վարդան Դևրիկյան

Հասարակություն

1 Հոկտեմբերի 2020, 15:30
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծախու արարած է նա, ով կասի՝ այսօրվա Թուրքիան առաջվանը չէ. Վարդան Դևրիկյան

Պատերազմը մեզ 3 անգամ միավորեց, բայց ամենամեծ դասն այն պետք է լինի, որ չպետք է թույլ տանք պատերազմը մեզ 4-րդ անգամ միավորի։ «Այս անգամվա զինադադարից հետո, կարծում եմ, թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունները, թե՛ հասարակական ու քաղաքական ուժերը, թե՛ մտավորականները պետք է իրենց մեջ ուժ գտնեն ստեղծելու այդ միասնությունը։ Այլապես` մեր երկիրն ինչ ճաք որ ունենում է, տեսանք, որ մեր զինվորները  այդ ճաքերը միավորեցին իրենց թափած թանկ ու նվիրական արյամբ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Մ․Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ, հայ բանակի կապիտան Վարդան Դևրիկյանը։

Թե՛ Արցախյան բուն պատերազմի և թե՛ 2016 թվականի քառօրյա պատերազմի հետ զուգահեռներ տանելով` նա շեշտեց, որ թյուր կարծիք էր ստեղծվել, թե այսօր դժվար գտնվի մեկը, որ օրհասական պահին մեկնի ռազմաճակատ: «Ինչպես 2016 թվականին, այնպես էլ հիմա, շատերը կարծում էին`  հասարակական, քաղաքական առումով այնպիսի հոգեվիճակը է, որ եթե, Աստված մի արասցե, հարձակում լինի, գուցե զինվորները զենքը գցեն, չկռվեն։ Բայց, բարեբախտաբար, պարզվեց, որ այդպես չէ, ավելին՝ մեր զինվորները մեզ հայրենասիրության դասեր տվեցին։ Ասում էինք` գնանք զորամասեր, հայրենասիրական ոգին բարձրացնենք, բայց պարզվեց, որ այսօր առաջնագծում գտնվող մեր զինվորները էլի մեզ հայրենասիրության դասեր տվեցին։ Այդ մասին առանց հուզմունքի չի կարելի խոսել։ Դժբախտաբար, նորից ադրբեջանցին ու թուրքը միավորեցին մեր ժողովրդին` ցույց տալով, որ մենք մի հավաքական ժողովուրդ ենք, և կապ չունի` ինչ հայացք ունենք։ Միգուցե մեկ-երկու քայլ ինչ-որ տեղ հետ գտնվելով Ադրբեջանից` մեր մտքի, կազմակերպվածության, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ կարողացանք կոմպենսացնել այդ տարբերությունը, և սա ցույց է տալիս՝ եթե ժողովուրդը մտքի ժողովուրդ է, կայուն իդեալներ ունի, կարողանում է ինչ-որ տեղ հաղթահարել եղած տարբերությունները»,- նշեց Վարդան Դևրիկյանը։

Մեր հարցին, թե ինչո՞ւ հենց 100 տարի անց Թուրքիան որոշեց Ադրբեջանի ձեռքով կռվել Հայաստանի դեմ, նա պատասխանեց․ «Պարզապես հենց այս պահին այդ առիթը ստեղծվեց։ Եթե 1990-ականներին անուղղակի էր օգնում Ադրբեջանին, ապա այսօր արդեն բացահայտ է դա անում։ Այն բոլոր մարդիկ, որոնք ասում են, թե այսօրվա Թուրքիան նախկին Թուրքիան չէ և այլն,  սրանից հետո եթե որևէ մեկը նման բան ասի, ապա նա անգամ մտավոր տհաս չէ, նա ծախու արարած է։ Մենք պետք է գիտակցենք՝ մեր արտաքին քաղաքականությունը և բոլոր քայլերը կատարենք այն հաշվառմամբ, որ թուրքը ցանկացած պահի, երբ կարողանա, ձեռք կբարձրացնի մեր ժողովրդի վրա։ Ե՛վ 2016 թվականին, և՛ առավել ևս այսօր Ադրբեջանը ակնհայտ հարձակվեց Հայաստանի ու Արցախի ուղղությամբ` ունենալով Թուրքիայի աջակցությունը։ Իսկ աշխարհի, այսպես կոչված, կեղծ հավասարակշռված քաղաքականությունը, կեղծ կոչերը ցույց են տալիս, որ մենք արտաքին որևէ աջակցության ակնկալիք չպետք է ունենանք։ Պետք է ամուր լինենք, միասնական, գիտակցենք, որ եթե որևէ մեկի քիթը կտրեցին, ինչպես Թալիշում, աշխարհը չի դատապարտելու, աշխարհը կարող է կարել կտրած քիթը, բայց չի բռնելու քիթ կտրողի ձեռքը։ Մենք պետք է այս գիտակցությամբ ապրենք ու պայքարենք»:

Վարդան Դևրիկյանը նաև շեշտեց․ «Մենք որպես թիկունք պետք է բռունցք լինենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica