close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կասկած չկա, թե ով է վերսկսել ռազմական գործողությունները, Ադրբեջանն է. Կազիմիրով

Տարածաշրջան

1 Հոկտեմբերի 2020, 15:05
 Կասկած չկա, թե ով է վերսկսել ռազմական գործողությունները, Ադրբեջանն է. Կազիմիրով

ԽՍՀՄ-ի և ՌԴ-ի պաշտոնաթող արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. Արցախյան հակամարտությունում ռուսական միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը Արցախյան հակամարտության վերաբերյալ Regnum-ում հոդված է հրապարակել՝ «Ինչպես է պատրաստվել Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր ավանտյուրան» վերնագրով:

«Առանձնապես կասկած չկա, թե որ կողմն է վերսկսել ռազմական գործողությունները Ղարաբաղում պատերազմող ուժերի շփման գծի ողջ երկայնքով: Դա, անկասկած, Ադրբեջանն է (Թուրքիայի բացահայտ աջակցությամբ): Երկար ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտ ասում էր, որ պատերազմը չի ավարտվել և կշարունակվի: Պաշտոնական Բաքվի ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև շփման գծում միջադեպերն անթիվ են: Դեպքերը երբեմն կարող էին ինքնաբուխ ծագել, բայց դրանց մեծ մասը դիտավորյալ էր՝ Ադրբեջանի ժողովրդին ցույց տալու համար, որ իշխող վերնախավը չի ընդունում պարտությունը 1991-1994 թվականների պատերազմում և կհաղթի, հարկ եղած դեպքում` ուժով:

Թե ինչպիսին պետք է լինի Լեռնային Ղարաբաղը, շատ յուրահատուկ հարց է, և Ադրբեջանի կողմից վերահսկողության կորուստը մի շարք իր տարածաշրջանների վրա (և մասամբ ևս երկուսի) դժվար է անվանել պատահականություն. նա համառորեն անտեսել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի առաջնային և գլխավոր պահանջը (1993)՝ դադարեցնել կրակը և ռազմական գործողությունները: Հեյդար Ալիևը նույնպես հույսը դրել էր հակամարտության ուժային լուծման վրա, մանավանդ, որ Ադրբեջանի ներուժն ավելի տպավորիչ էր թվում, քան հայերի հնարավորությունները:

Հատկանշական է, որ զինադադարից մեկ ամիս առաջ`1994 թ. ապրիլի 15-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհուրդը, Հ. Ալիևի և Լ. Տեր-Պետրոսյանի անմիջական մասնակցությամբ, պահանջեց ոչ միայն հրադադար և ռազմական գործողությունների դադարեցում (ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը), այլև դրա հուսալի ամրագրում՝  հակամարտության խաղաղ քաղաքական լուծման համար: Իսկ Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի որոշակի աջակցությամբ, 1994-ի մայիսի 12-ին կողմերին բերեց զինադադարի: Բայց դրանից հետո՝ 26 տարի շարունակ, պաշտոնական Բաքուն, մանավանդ` Իլհամ Ալիևի օրոք, պարբերաբար թույլ չէր տալիս հաստատել հրադադարի, ռազմական գործողությունների և թշնամական գործողությունների (մասնավորապես՝ շրջափակումների) դադարի հուսալի ամրապնդում անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ անցկացվող երկարատև բանակցությունների ընթացքում:

Ի՞նչն է բնորոշ ռազմական գործողությունների ներկայիս վերսկսմանը: Պաշտոնական Բաքվի` դրանց  նախապատրաստումը ակնհայտ է՝ հաշվի առնելով օրինակների քանակը: Աբսուրդ է հավատալ, որ հայերը ցանկանում էին վերահսկողություն հաստատել Ադրբեջանի որոշ այլ բարձունքների կամ շրջանների վրա: Նրանց կարելի է մեղադրել միայն անբավարար ճկուն բանակցությունների համար: Իսկ Ադրբեջանն անցավ միջնորդների ուղղակի քննադատությանը, որպեսզի արդարացնի իր հետագա գործողությունները, թեև այլևս չթաքցրեց ուժ գործադրելու պատրաստակամությունը:

Այս պահը Բաքվի համար հարմար թվաց. գրեթե ամբողջ աշխարհը անհանգստացած է համաճարակով, Ռուսաստանը հետևում է Բելառուսի իրադարձություններին, ԱՄՆ-ը տարված է նոյեմբերին կայանալիք ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով, իսկ Ֆրանսիան զբաղված է դեղին բաճկոններով: Ուշագրավ է նաև ռազմական գործողությունների մեկնարկի ժամանակը՝ վաղ ժամերին (ընդ որում՝ կիրակի օրը, երբ հայերի համար ավելի դժվար է հետ մղել գրոհները): Եվ սա ոչ թե տեղական միջադեպ է, այլ հարձակումներ և գնդակոծություններ Ղարաբաղի ամբողջ շփման գծի երկայնքով` մինչև Ստեփանակերտի գնդակոծում: Սա ոչինչ չի՞ հիշեցնում, չնայած ոչ նման մասշտաբներով:

Միջազգային հանրության (բացի Թուրքիայից) արձագանքը չէր կարող այլ լինել: Ոչ միայն Ռուսաստանը պահանջեց դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք հստակորեն պարզ է, թե Ղարաբաղյան հակամարտության որ կողմից են վերականգնվել, այլ նաև շատ այլ պետություններ, որոնք մտահոգված են իրավիճակի կտրուկ սրմամբայնպիսի բարդ և վտանգավոր տարածաշրջանում, ինչպիսին Անդրկովկասն է: Բայց կարևոր է հասկանալ, թե ով էր ձգտում իրադարձությունների այս ընթացքին: Իհարկե, պաշտոնական Մոսկվան գնահատում է իր հարաբերությունները ինչպես Ադրբեջանի, այնպես էլ հայերի հետ: Բայց նա դժվար թե անտարբեր լինի այն բանի նկատմամբ, թե ով և ինչն է մեղավոր ներկայիս աննորմալ, նույնիսկ քրեական իրավիճակի առաջացման համար»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica