close
Եղանակը Երևանում
29 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջավախքից սննդով բեռնված ևս երկու բեռնատար է անցել ՀՀ

Արցախ

1 Հոկտեմբերի 2020, 13:47
 Ջավախքից սննդով բեռնված ևս երկու բեռնատար է անցել ՀՀ

Եվս երկու մեծ բեռնատար մեքենաներ, բեռնված սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով, Ջավախքից անցել են Հայաստանի Հանրապետություն: Առաջին բեռնատարը ՀՀ-Վրաստան սահմանը հատել է երեկ՝ սեպտեմբերի 30-ի երեկոյան, երկրորդը՝ հոկտեմբերի 1-ի առավոտյան:

Ջավախքից Yerkir.am-ին տեղեկացրել են, որ հավաքված մեծաքանակ կարտոֆիլը նաև մայրաքաղաք Թբիլիսի է տարվել՝ վաճառելու և գումարով Արցախին օժանդակելու նպատակով: Այս ամենին զուգահեռ՝ նաև դրամական զգալի օժանդակություն է փոխանցվել ներկայացված հաշվեհամարներին: Որքա՞ն է կազմում մինչ այժմ փոխանցված դրամական օժանդակության ընդհանուր թիվը՝ մեր աղբյուրը դժվարացավ ասել, քանի որ այդ աշխատանքները չեն կենտրոնացվել մեկ վայրից, և Ջավախքի տարբեր շրջաններից նախաձեռնող խմբերն ու անհատներն ակտիվորեն ձեռնամուխ են եղել գումարի հավաքման ու փոխանցման գործին:

«Ջավախքից ամենատարբեր միջոցներով և մեխանիզմներով Արցախին օժանդակելու գործընթացը շարունակվում է լայն թափով»,- ասացին մեզ Ջավախքից: 

Հիշեցնենք՝ ջավախահայությունը պատերազմի լուրը ստանալուն պես հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով: Երիտասարդներն ամենուր ցուցակագրվել են՝ կամավոր մեկնելու համար ռազմաճակատ: Սկսվել են նաև հումանիտար օժանդակության ուղղությամբ լայնածավալ միջոցառումներ: Պատերազմն սկսվելուն պես՝ սննդով և այլ անհրաժեշտ իրերով բեռնված առաջին բեռնատարները սահմանին տեղի ունեցած բողոքի ալիքի և Վրաստանի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում, որոշակի դժվարություններով հատելով սահմանը, արդեն մտել են ՀՀ: Այդուհանդերձ, անվադողերով բեռնված մեքենաներն այդպես էլ չեն կարողացել դուրս գալ երկրից:

Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու միջոցառումները Ջավախքի բոլոր հայաբնակ շրջաններում շարունակվում են: Այդ գործին են լծվել նաև ռուսաստանաբնակ կամ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած ջավախահայերը:

Տե՛ս նաև   Ի դեմս Արցախի՝ Վրաստանը կարող է ունենալ նոր հարևան:

Տե՛ս նաև  Ջավախքցիների օգնությունը Երևանից ուղարկվեց Արցախ:

Ստորև ներկայացնում ենք Ախալքալաքի ATV12 հեռուստաընկերության մեր գործընկերների պատրաստած տեսանյութը.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica