close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժողովուրդը միշտ Վարդենիսում է՝ ձուլված իր արտ ու ափին. հպա՛րտ եմ ձեզնով. Հռիփսիմե Ասատրյան

Արցախ

1 Հոկտեմբերի 2020, 12:51
 Ժողովուրդը միշտ Վարդենիսում է՝ ձուլված իր արտ ու ափին. հպա՛րտ եմ ձեզնով. Հռիփսիմե Ասատրյան

Ամեն քաղաք մտնողին և ելնողին հերոսական Վարդենիսը ողջունում է հերոսներ Քյարամ Սլոյանի ու Ռոբերտ Աբաջյանի նկարներով: Վարդենիսը միշտ իր հպարտ կեցվածքով դեմ առ դեմ և առանց սահմռկելու կանգնած է եղել Հայաստանի դարպասին ու իր գլխի վրա փշրել է թշնամու հարվածները: Դեռևս իննսունականներից ռմբակոծիչների խլացնող ձայնը լսվել է այնտեղ. իմ մանկությունը վկա է դրան: Բայց իր հողին, ջրին, իր արտ ու ափին ձուլված ժողովուրդը միշտ Վարդենիսում է ու տերն է Վարդենիսի, ոչ ոք չի կարող զրկել նրան իր քաղաքի սառը ջրից ու թարմ օդից:

Нет описания.

Երեկ Վարդենիս էի մեկնում, երթուղայինը լի էր Վարդենիս մեկնող երիտասարդներով, շատ էին հատկապես աղջիկները: Քիչ հետո պարզվեց, որ գրեթե բոլորը թաքուն էին մեկնում. ոմանք ընկերների հորդորներին էին դեմ ելել ու գնում էին, ոմանք գործն էին թողել, ոմանք ուսումը... Վարդենիս մեկնող երթուղայինը լի էր ուղևորներով: Ես իմ մեջ ներքին հպարտություն զգացի` ահա´, թե ինչպիսին է իմ ազգը, իմ քաղաքը, իմ քաղաքացիները, չեմ կարող չասել. «Սիրում եմ ձեզ»:
 
Վարդենիս մտնելուն պես խաղաղության շունչն զգացինք, որի համար ուզում եմ խորին ակնածանքով գլուխ խոնարհել մեր Սու 25 - ի երկու հերոս օդաչուների առջև, որ լռեցրին Վարդենիսը տագնապի մեջ պահող թշնամական դիրքը: Նրանք երկինք էին ելել`գիտակցելով, որ վար իջնելու հավանականությունը 100 -ից 5% է: Ցավոք, մեկ օդաչուն` Վալերի Դանիլիը, այդպես էլ մնաց երկնքում` որպես անմահության մեջ թևածող արծիվ:
 
Սովորաբար, ԱԹՍ-ները շարունակում են պտտվել Վարդենիսի երկնքում, բայց նրանք էլ, անշուշտ, ստանում են մեր հերոս տղաների դիպուկ ու պատժիչ հարվածները: Հաճախ միայն շտապօգնության մեքենաների ազդանշաններն են արձագանքվում և մարդկանց սրտերից հառաչանքներ պոկում, սակայն դա բնական է պատերազմական իրավիճակում: Սա լինի մեզ դաս, որ այսուհետ ամեն միջոց ներդնենք Վարդենիսը զորացնելու համար: Այն հիվանդանոցը, որ օրեր առաջ պատրաստվում էին փակել, պիտի դարձնեն Հայաստանի ամենազարգացած ու տեխնիկայով հագեցած հիվանդանոցներից մեկը, պիտի ապաստարաններ կառուցվեն ու նկատի առնվեն պաշտպանական բոլոր միջոցները: Տեղեկացա, որ հիվանդանոցի բոլոր աշխատակիցները գիշեր ու ցերեկ աշխատում են, Վարդենիսի քաղաքապետը, ավագանին ու ողջ անձնակազմը իրենց աշխատանքային պարտականություններն են իրականացնում, ամեն բան կարգին է, և քաղաքն ապահով է: Իսկ եթե կրկին փորձեն... կրկին պիտի ընկնեն. այլընտրանք չունենք: Մեռնենք, թե ապրենք, մեկ է` մեր միակ ընտրությունը ՀԱՂԹԱՆԱԿՆ Է:
 
Հպա՛րտ եմ ձեզնով, իմ Վարդենիս և իմ վարդենիսցիներ, ձեր հոգին ուժեղ է ու անկոտրում: Դիմացեք քիչ էլ, ու հաղթանակ ենք ունենալու: Փառք մեր մարտիկներին, մեր հերոսներին, որ աննկարագրելի հաղթանակ են կերտում:
 
Հռիփսիմե Ասատրյան
Վարդենիսի բնակչուհի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica