close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե Ղարաբաղում պատերազմ է ընթանում, ՄԱԿ-ի խնդիրը հնարավորինս շուտ միջամտելն է. Պոզներ

Քաղաքական

1 Հոկտեմբերի 2020, 12:07
 Եթե Ղարաբաղում պատերազմ է ընթանում, ՄԱԿ-ի խնդիրը հնարավորինս շուտ միջամտելն է. Պոզներ

Ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները անդրադարձել է ԼՂ հակամարտության խնդրին ու վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային:

«Էմոցիոնալ տեսանկյունից` ես Հայաստանի կողմից եմ: Բայց կա նաև այլ կողմ, որը պահանջում է հավասարակշռվածություն և օբյեկտիվ գնահատական: Այս տեսանկյունից չի կարող լինել «դեմ» և «կողմ»: Ես, ցավոք, նման գնահատական չեմ կարող տալ, որովհետև ես փորձագետ չեմ, կարող եմ խոսել որպես լրագրող: Եթե Ղարաբաղում պատերազմ է ընթանում, ապա ՄԱԿ-ի խնդիրը հնարավորինս շուտ միջամտելն է: Եթե երրորդ երկիր է խառնվում, ապա միջազգային հանրության խնդիրն է կոշտ սանկցիաների սպառնալիքով հստակ պահանջել դադարեցնել այդ գործողությունները: Վերջապես կարևոր է երկու կողմերի ղեկավարներին նստեցնել բանակցային սեղանի շուրջը և հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը», - գրել է Պոզները:

Սեպտեմբերի 27-ի լուսաբացին արցախա-ադրբեջանական հակամարտող կողմերի շփման գծի ողջ երկայնքով թշնամու կողմից սանձազերծվել են ռազմական գործողություններ: Արցախում Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են նաև խաղաղ բնակչությանը: Այս պահին ևս արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ: ՀՀ-ում և Արցախում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է արտակարգ դրություն:

Ավելի վաղ, Yerkir.am-ը ներկայացրել էր այս օրերին ադրբեջանական կողմի գործողությունների վերաբերյալ օտարերկրյա քաղաքական գործիչների արձագանքն ու գնահատականները:

Մի տարօրինակ գյուղ Յոզղատում
21 Հոկտեմբերի 2020, 17:03 Մի տարօրինակ գյուղ Յոզղատում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica