close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջավախքցիների օգնությունը Երևանից ուղարկվեց Արցախ

Արցախ

1 Հոկտեմբերի 2020, 12:04
 Ջավախքցիների օգնությունը Երևանից ուղարկվեց Արցախ

Ջավախքցիների օգնության հերթական խմբաքանակը Երևանից ուղարկվեց Արցախ. այսպիսի գրություններով լուսանկարներ են տարածվել համացանցում:

Հիշեցնենք՝ ջավախահայությունը պատերազմի լուրը ստանալուն պես հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով: Երիտասարդներն ամենուր ցուցակագրվել են՝ կամավոր մեկնելու համար ռազմաճակատ: Սկսվել են նաև հումանիտար օժանդակության ուղղությամբ լայնածավալ միջոցառումներ: Պատերազմն սկսվելուն պես՝ սննդով և այլ անհրաժեշտ իրերով բեռնված առաջին բեռնատարները սահմանին տեղի ունեցած բողոքի ալիքի և Վրաստանի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում, որոշակի դժվարություններով հատելով սահմանը, արդեն մտել են ՀՀ: Այդուհանդերձ, անվադողերով բեռնված մեքենաներն այդպես էլ չեն կարողացել դուրս գալ երկրից:

Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու միջոցառումները Ջավախքի բոլոր հայաբնակ շրջաններում շարունակվում են:

Տե՛ս նաև   Ի դեմս Արցախի՝ Վրաստանը կարող է ունենալ նոր հարևան:

Нет описания.

Нет описания.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica