close
Եղանակը Երևանում
30 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսրայելը զենք է ուղարկում Ադրբեջանին` Հայաստանի դեմ պատերազմելու համար. «Ալ Արաբիա»

Աշխարհ

1 Հոկտեմբերի 2020, 11:30
 Իսրայելը զենք է ուղարկում Ադրբեջանին` Հայաստանի դեմ պատերազմելու համար. «Ալ Արաբիա»

Ըստ հավաստի հետախուզական աղբյուրների՝ Իսրայելը զենք է ուղարկում Ադրբեջանին Բաքվի և Հայաստանի միջև կատաղի մարտերի պայմաններում. գրում է «Ալ Արաբիա»-ն:

Ըստ ԶԼՄ-ի` կողմերը միմյանց մեղադրում են օտարերկրյա կործանիչներ և վարձկաններ կիրառելու մեջ, իսկ Թուրքիան բացահայտ հայտարարում է իր աջակցությունը Ադրբեջանին՝ Հայաստանին անվանելով «ամենամեծ սպառնալիքը տարածաշրջանում», և, ըստ  լուրերի, սիրիացի վարձկաններ է ուղարկում Բաքու:

Սակայն մարտերը մոլեգնում են, և միևնույն ժամանակ ավելի ու ավելի շատ երկրներ են ներգրավվում տարբեր քաղաքական և ռազմավարական շահերի համար: Իսրայելը զենքի ամենամեծ մատակարարն է Ադրբեջանին, թեև Հայաստանը պաշտոնապես դեսպանություն է բացել Թել Ավիվում: ԱՄՆ հետախուզական աղբյուրները Al Arabiya English-ին հայտնել են, որ Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան:

«Իսրայելը զենք է մատակարարում, այսօր (սեպտեմբերի 30-ին) երկու բեռնատար ինքնաթիռներ վայրէջք են կատարել Բաքվում», - ասել է աղբյուրը:

Պատասխանելով թուրքական միջամտության մասին հարցին՝ աղբյուրը նշել է, որ ադրբեջանցիները ռազմական առավելություն կունենան, քանի դեռ ռուսները ոչինչ չեն ձեռնարկել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica