close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անհապաղ վերականգնել հրադադարը. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար

Աշխարհ

1 Հոկտեմբերի 2020, 11:57
 Անհապաղ վերականգնել հրադադարը. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար

ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական ղեկավար Մայքլ Մաքքոլը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջերս բռնկված պատերազմական գործողությունների մասին: Այս մասին հայտնում է «Արմերիկայի ձայնը»։

«Վերջերս Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բռնությունների սրումը չափազանց մտահոգիչ է: Անընդունելի է կյանքի ողբերգական կորուստը եւ բռնությունների ազդեցությունը անմեղ քաղաքացիական բնակչության վրա: Ես երկու կողմերին կոչ եմ անում անհապաղ վերականգնել հրադադարը, բարեխղճորեն վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը եւ զերծ մնալ Մինսկի խմբից դուրս այլ դերակատարների ներգրավվումից»,- ասել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica