close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թաթերի առաջնորդը կոչ է արել իր հայրենակիցներին` չգնալ ռազմաճակատ և չզոհվել

Տարածաշրջան

1 Հոկտեմբերի 2020, 10:16
 Թաթերի առաջնորդը կոչ է արել իր հայրենակիցներին` չգնալ ռազմաճակատ և չզոհվել

«Tolish Media» լրատվամիջոցը տարածել է թաթերի ավագանու խորհրդի ղեկավարի խոսակցությունը, որը նշում է, որ բոլոր թաթ զինվորները պետք է վերադառնան ռազմաճակատից և միանան Շիրվանի ազատության համար մղվող պայքարին:

«Ես գիտեի, որ այսպես է լինելու։ Միայն մեր զավակները` թաթ զավակներն են գնում սահման։ Գնալով կռվի՝ զոհվում են: Առանց այդ էլ քիչ էինք, ավելի ենք քչացել։ Արդեն քանի տարի է` Ղարաբաղում միայն մեր զավակներն են զոհվում։ Մինչև ե՞րբ։ Երկու օր առաջ հավաքվեցինք, ասացին, որ այլ վայրերից էլ թաթ զոհվածներ կան: Եթե զոհվում են, պետք է հանուն Շիրվանի ազատագրության զոհվեն: Ես մեր որդիներին ասել եմ, որ լքեն իրենց դիրքերը և հետ քաշվեն: Այս փոքր ազգի համար երկու օրում 7 զոհն արդեն շատ է: Չեն թույլատրում, որ մեր զավակները սեփական մայրենի լեզվով, մեր պետական ապարատում աշխատեն: Մենք՝ թաթերս, երկրում միայնակ չենք, Իրանը մեր մեջքին կանգնած է»,- ասել է նա:

Նշենք, որ թաթերը թալիշների, լեզգիների հետ Ադրբեջանում փոքրամասնություն են: Երկրում հաշվվում է 30-40 հազար թաթ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica