close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բանակի հետ, բանակի կողքին. Վարդենիսի երեխաների նախաձեռնությունը

Հասարակություն

30 Սեպտեմբերի 2020, 18:37
 Բանակի հետ, բանակի կողքին. Վարդենիսի երեխաների նախաձեռնությունը

Պատերազմական այս ծանր օրերին հայ  ժողովուրդը դարձյալ մեկ բռուցք դարձած կանգենել է հայոց բանակի և հայ զինվորի կողքին: Հայրենի սահմաններին իրենց ավագ եղբայրների սխրագործությունները անտարբեր չեն թողել  Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի կրտսեր և միջին դպրոցական տարիքի այս երեխաներին:

Нет описания.

Դպրոցից դեռ չեկած, թողել են ամեն ինչ և ամբողջ օրը մեկ մարդու պես շրջել են ամբողջ գյուղով, մեքենայի անվադողերը  բերել և  հավաքել են Վարդենիս գյուղի`Անհայտ զինվորի հուշարձանի մոտ: Նրանց մի մասն էլ դեռ շրջում է գյուղի տարածքում ձգտում են հնարավորինս շատ անվադողեր հավաքել, որպեսզի իրենք էլ իրենց այս քայլով օգնեն իրենց արծիվ եղբայրներին:

Нет описания.

Այո', նրանք անտարբեր չեն կարող անցնել յուրաքանչյուր զոհված զինվորի համար արցունք թափող և արցունք աչքերին առ աստված աղոթք հղող իրեն մայրերի կողքով, քանզի նրանք արդեն լավ են սերտել հայ ազատագրական պայքարի ռահվիրա Գարեգին Նժդեհի` այս օրերի համար արդիական խոսքերը. ՈՒԺՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ:

Нет описания.

Մհեր Համբարձումյան

ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica